Վերնատուն

Զապել Եսայանը՝ Ալտերնատիվ արվեստի փառատոնում. «Վերնատուն»

Նորարափորձառական արվեստի կենտրոնի Ալտերնատիվ արվեստի ամենամյա 28-րդ փառատոնը նվիրված է նշանավոր գրող, թարգմանիչ, գրականագետ, հասարակական գործիչ Զապել Եսայանին։

Փառատոնի շրջանակներում անդրադարձներ է եղել գրողի գրական ժառանգությանը, հայ գրականության ու մշակույթում ունեցած նրա դերակատարմանը։ ՆՓԱԿ նախագծերի համակարգող Արամ Զուրաբյանն ասում է շուրջ 20 միջոցառում նվիրվել է Զապել Եսայանին․ դասախոսություններ, արվեստային զրույցներ, հանդիպումներ կին հեղինակների հետ, անդրադարձներ ստեղծագործություններին և այլն։

Արամ Զուրաբյանը և գրականագետ Հասմիկի Հակոբյանը, խոսում են մեր օրերում Զապել Եսայանի անձի ու ստեղծագործության ներկայության, փառատոնային ծրագրում գրողի ներկայացվածության մասին։ Հասմիկ Հակոբյանը հետազոտել է գրողի Նամականին։ Խոսելով նամակներից ունեցած իր տպավորությունների ու բացահայտումների մասին նշում է գրողի ուժեղ, սկզբունքային, չհանձնվող անհատականություն լինելու մասին։

Ասում է՝ գրել է այն, ինչ ապրել է։ «Այն ինչ տեղ է գտել նամակներում, հետագայում մշակվել խմորվել են իր գեղարվեստական ստեղծագործություններում», – ասում է Հասմիկ Հակոբյանը։

Կ․Պոլիս, Ֆրանսիա, Խորհրդային Հայաստան․ այս երկրներում ու միջավայրներում է սկզբնավորվել ու ձևավորվել գրողի կյանքի կարևոր փուլերն ու ողբերգական ավարտը։

Գրականագետը նշում է, որ Զապել Եսայանն ավելին է, քան իր գործն է և դեռ շատ բացահայտելու շերտեր կան։ Ալտերնատիվ արվեստի փառատոնը ՆՓԱԿ-ում կշարունակվի մինչև մայիսի 23–ը։

Back to top button