Մասնագիտություն

Ռիսկերից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն ապահովագրությունն է. «Մասնագիտություն»

Մեզնից յուրաքանչյուրը պատրաստ կլինի կյանքի անակնկալներին, եթե ապահովագրված է: Ապահովագրության համակարգը թույլ է տալիս կառավարելու ռիսկերը և հնարավոր անկանխատեսելի մեծ վնասները վերածելու փոքր, բայց նախատեսված ծախսերի:

Առողջություն, կյանք, գույք, ճամփորդություն, անգամ մարմնի մասեր. այսօր ապահովագրել կարելի է գրեթե ամեն ինչ: Ու չնայած հաճախ ապահովագրական պայմանագիրը ձեռք բերելիս շատերս երբեմն կասկածի տակ ենք դնում ապահովագրության օգտակարությունը և անհրաժեշտությունը, բայց ակնհայտ է, որ հուսալի ապահովագրական պաշտպանությունն անհրաժեշտություն է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների անխափան աշխատանքի և բնականոն գործունեության պաշտպանության համար:

Պատմականորեն առաջանալով վնասների փոխհատուցման անհրաժեշտությունից՝ ապահովագրությունն իր զարգացման տևական ընթացքում կրել է էական փոփոխություններ՝ դառնալով մարդկային կենսագործունեության, կենսակերպի պարտադիր բաղադրամաս, աշխարհի հնագույն ֆինանսական հարաբերություններից մեկն ու ցանկացած տնտեսության անբաժանելի մասը:

Ապահովագրության ոլորտում այսօր շատ պահանջված են որակյալ մասնագետները: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրական գործակալ դառնալու համար:

Եթե Դուք ունեք բանակցություններ վարելու, լսելու և համոզելու ունակություն, հաղորդակցման հմտություններ, շփվող եք, նախաձեռնող և համառ, ապա ապահովագրական գործակալի աշխատանքը կհամապատասխանի Ձեզ:

Զրույց Երևանի պետական հումանիտար քոլեջի ապահովագրական գործ մասնագիտության դասախոս Արփինե Մայիլյանի հետ:

Back to top button