Անվտանգային միջավայր

Շուտով ՀՀ-ում կլինի առաջի քաղաքացին, որը քննական կարգի միջոցով կունենա իր առաջին հրազենը․ «Անվտանգային միջավայր»

Արդեն ուժի մեջ են «Զենքի շրջանառության մասին» օրենքում փոփոխությունները: Արդյո՞ք ազատականացվում է զենք կրելու թույլտվությունը սահմանված փոփոխություններով։

ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը համաձայն չէ նման ձեւակերպման հետ, նշում է՝ օրենքը, նախորդի համեմատ, խստացվել է, ապա շեշտում. նոր օրենքով զենք կտրամադրվի ոչ թե նրանց, ովքեր ունեն հնարավորություն ու համապատասխանում են նախորդ օրենքի չափորոշիչներին, այլ նրանց, ովքեր այդ զենքի մասին գիտելիքներ ունեն եւ կարողանում են տիրապետել դրան:

«Անվտանգային ու պաշտպանունակության տեսանկյունից զենքի մշակույթը հանրային կյանքում կարևոր է նախևառաջ հոգեբանական բաղադրիչով, երկրորդը պատրաստված քաղաքացի ունենալն է», -ասում է Գաբրիելյանը:

Նրա խոսքով, մի բան է պարզապես աշխարհազոր հանել ոտքի, մեկ այլ բան՝ պատրաստված ու զենքին տիրապետող աշխարհազորը հանել ոտքի, ինչը կարևորագույն զսպիչ գործոն է հակառակորդի համար:

«44-օրյան ցույց տվեց, թե որքան շատ համակարգային բացթողումներ կան ինչպես այդ, այդպես էլ պահեստազորի պատրաստավածութան առումով»,- նկատում է պատգամավորը:

Իսկ արդյո՞ք ռիսկեր չեն առաջանում, երբ մարդու ձեռքին հրազեն է հայտնվում։ Ռիսկերը կառավարելի են, ասում է Վիլեն Գաբրիելյանը, փոփոխություններով խստացվել է զենք կրելու իրավունքը, քաղաքացին բարդ գործընթաց է անցնելու:

Զենքի շրջանառության մասին օրենքը, այդ գործում ռազմամարզական կառույցների գործունեության ակտիվացումը ու ոչ միայն:

Հյուրը ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն է:

Back to top button