Անվտանգային միջավայր

Նեխած իրականություն՝ գունազարդ փաթեթավորման մեջ. Երբ Երևանը գնահատվում է որպես մետր քառակուսի․ «Անվտանգային միջավայր»

Մարդու համար անվտանգ, ապահով կենսամիջավայրի ձևավորումը հնարավոր չէ պատկերացնել առանց անվտանգ քաղաքաշինության։ Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը կարծում է՝ երկրի անվտանգության առումով թիվ մեկ խնդիրը հենց քաղաքաշինությունն է:

«30 տարի շարունակ` հետանկախության շրջանում, մեր ամբողջ կապիտալը ներդրվեց մայրաքաղաքի վրա, Երևանն ուռճացվեց, ծանաբեռնվեց, գերխիտ քաղաք դարձավ, ինչի հետևանքով առաջացած կուտակումը հանգեցրեց նրան, որ մարզերը մնացին անտերության մատնված, մինչդեռ` հայրենիքի ողնաշարը պահողը գյուղերն ու համայնքներն են»,- ասում է ճարտարապետը:

Նրա խոսքով, Թամանյանը ժամանակին պատահական չէր մտածել 300-500 հազարանոց քաղաքի մասին, մինչդեռ նման ձևով պետք է զարգանային նաև մարզային խոշոր քաղաքները: Իսկ ներկան այսպիսին է. մարզը վերածվել է հանքի, որտեղ գնում են աշխատելու, իսկ մնացած բնակելի տարածքն օգտագործվում է որպես ամառանոց:

«Զինվորի թիկունքը պահում է սահմանի բնակիչը։ Զինվորը լավ է կռվում, եթե հետևում մարդ կա, իսկ եթե թիկունք չեղավ, կարող է անգամ լքել դիրքը»,- ասում Դավիթ Ստեփանյանը՝ շեշտելով, որ կապիտալ ունեցող մարդն է պահում թիկունքը, ոչ թե գաղթականը։

Երևանի գերկենտրոնացման պատճառը, ըստ նրա, գաղափարախոսության բացակայությունն է, իսկ դրան հասել ենք մասնավորի գերշահույթի պատճառով:

«Գունազարդ փաթեթավորման մեջ նեխած իրականություն են մատուցել: Երևանը գնահատվում է որպես մետր քառակուսի»,- ասում է ճարտարապետը:

Քաղաքաշինության բնագավարի զարգացման պետական ռազմավարությունը՝ Համապարփակ անվտանգային համակարգի տեսանկյունից ու ոչ միայն: Հյուրը ճարտարապետ Դավիթ Ստեփանյանն է:

Back to top button