Անվտանգային միջավայր

Հնարավոր է շատ ավելի լավ զինվոր պատրաստել մեկ տարում, քան՝ երկու տարում. «Անվտանգային միջավայր»

«Անվտանգային միջավայր» հաղորդաշարի 2024-ի առաջին թողարկումը նվիրված է Զինապարտության մասին օրենքում բարեփոխումներին ու ոչ միայն: ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն օրենքը բարելավելու, այն ավելի լավը դարձնելու անհրաժեշտություն տեսնում է, սկսած, օրինակ, զորակոչերի քանակից:

«Մանր ռեֆորմից մինչև գլոբալ փոփոխություններ կարելի է անել, սակայն, շատ կարևոր է, որ այդ փոփոխություններն արվեն պատշաճ, բովանդակային ու հիմնարար վերլուծությունների հիման վրա»,- ասում է պատգամավորը:

Գաբրիելյանը կարծում է, որ կարող են նաև խորապես ուսումնասիրվել զինծառայության ժամկետները, թե ներկայիս նոր իրողություններում որքանո՞վ է դա հիմնավոր ու տրամաբանական: Սակայն կրկին շեշտում է՝ դա միայն իր տեսակետն է, հարցը պետք է մասնագիտական մակարդակով նստել, քննարկել ու հասկանալ, թե որքանով է դա նպատակահարմար:

Գաբրիելյանը միանշանակ պնդում է՝ մեկ տարվա ընթացքում հնարավոր է ստանալ այն զինվորական գիտելիքը, ինչը ստանում են երկու տարվա ընթացքում:

«Բայցևայնպես, շեշտադրումը պետք է դնել ոչ թե ժամկետի, այլ բովանդակության վրա»,- ասում ՔՊ-ական պատգամավորը:

Եվ ակսպես, բարեփոխումները՝ «Զինապարտության մասին» օրենքում, նաև ոչ կանոնադրական հարաբերությունների ու քրեական ենթամշակույթի առկայությունը բանակում: Հյուրը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն է:

Back to top button