Անվտանգային միջավայր

Ռազմարդյունաբերությունը չի կարող կախված լինել մեկ պետությունից. «Անվտանգային միջավայր»

Ռազմամարզական և անվտանգային ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ Նարեկ Ներսիսյանը նշում է, որ Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտը մեծ դժվարությամբ է զարգանում, քանի որ մեր երկիրը ռազմարդյունաբերական համալիրի հիմնական բաղադրիչը կապել է մեկ պետության հետ, որը նախևառաջ ինքը խնդիր ունի իր ռազմարդյունաբերության մոդիֆիկացման հետ:

«Ռազմարդյունաբերությունն այսօր անպայման դիվերսիֆիկացման տարրեր պետք է ունենա և չի կարող կախված լինել մեկ պետությունից ու մեկ լոգիստիկ հանգույցից»,— շեշտում է Ներսիսյանը:

2015թ․-ին ընդունված «Ռազմարդյունաբերական համալիի մասին»  օրենքը, ըստ Նարեկ Ներսիսյանի, առայժմ բավարարում է ներկա պայմաններին, բայց նոր հայեցակարգի ձևավորման անհրաժեշտություն է զգացվում, քանի որ գործող հայեցակարգը «բարի կենաց» է հիշեցնում։

Նա համոզված է՝ հայեցակարգերին որպես ռազմավարական փաստաթղթեր պետք է ավելի լուրջ մոտենալ։ Հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը՝ նոր իրողությունների պայմաններում և անհրաժեշտ բարեփոխումները այս բնագավառում:

Հյուրը՝ Ռազմամարզական և անվտանգային ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ Նարեկ Ներսիսյանն է:

Back to top button