Անվտանգային միջավայր

Ամրոց պետություն. Համապարփակ պաշտպանություն ստեղծելու մեր առանձնահատկությունը. «Անվտանգային միջավայր»

Ինչո՞ւ է անհրաժեշտ համապարփակ պաշտպանությունը Հայաստանին ու ինչի՞ց հետո: Այս հարցի շուրջ այս անգամ լսենք Լեոնիդ Ներսիսյանի տեսակետը: Ռազմական փորձագետը նշում է՝ համակարգը մեզ պետք է, քանի որ մեր թշնամիներն ավելի մեծ մարդկային ռեսուրսներ ունեն, ու ոչ միայն մարդկային: Նրա խոսքով, պետք է պատրաստ լինել պատերազմի Ադրբեջանի հետ, որին օգնում է Թուրքիան, ինչն այսօր հայկական բանակի համար շատ մեծ խնդիր է:

ՙՊետք է ունենալ մեծ ռեզերվ, որը հնարավոր կլինի օգտագործել պատերազմների ժամանակ. այդ ռեզերվի իրեն ամենավատ ցույց տված կոմպոնենտը 2020-ի պատերազմին հայկական մոբիլիզացիայի սիստեմն էր, որը չկարողացավ էֆեկտիվ աշխատել՚,-ասում է Ներսիսյանը: Նա նույնպես համապարփակի ֆինլադական մոդելը ներդնելու կողմնակից է՝ իհարկե հաշվի առնելով մեր անվտանգային միջավայրի ու մշակութային առաձնահատկություները:

ՙՏարածքային մեր պաշտպանությունը կառուցելու համար որպես կարևոր բաղադրիչ կարելի է օգտագործել միջանձնային հարաբերությունների մեր առանձնահատկությունը՚,- կարծում է փորձագետը՝ նշելով, որ Համապարփակ պաշտպանությունը գաղափարական մակարդակում տեսնելու, այն հանրային մտածողություն ու համոզմունք դարձնելու միակ նախաձեռնողը պետությունն է:

Ինչպե՞ս ստեղծել համապարփակ անվտանգային համակարգ: Ինչպե՞ս է հնարավոր համախմբել բոլորին Ամրոց-պետություն գաղափարի շուրջը:

Հյուրը՝ ռազմական փորձագետ, APRI ARMENIA վերլուծական կոնտրոնի հետազոտող Լեոնիդ Ներսիսյանն է:

Back to top button