Էկոսֆերա

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտնվել է ոստիկանությունում՝ նավթային ընկերությունների դեմ բողոքից հետո․ «Էկոսֆերա»

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Fossil Free London-ի բողոքի ակցիայի ժամանակ: Ակտիվիստները փակել են անցումը Hamilton Place-ով, որտեղ ընթանում էր նավթային ընկերությունների ղեկավարների հանդիպումը։

20-ամյա Գրետա Թունբերգը միացել է մյուս բնապահպան ակտիվիստներին Լոնդոնի կենտրոնում գտնվող հյուրանոցի դիմաց, որտեղ հանդիպում էին նավթային ընկերության ղեկավարները:

Տասնյակ ցուցարարներ փակել են Հեմիլթոն Փլեյսով անցումը, որտեղ գտնվում է հյուրանոցը՝ կանգնելով ճանապարհին։ Ոստիկանները նրանց խնդրել են դուրս գալ մայթ, սակայն շատերը հրաժարվել են դա անել. արդյունքում վեց հոգի, ովքեր փակել են ճանապարհը, բերման են ենթարկվել. ևս 14 ակտիվիստ ձերբակալվել է հասարակական կարգի մասին օրենքը խախտելու համար, իսկ մեկը՝ խուլիգանության համար։

Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, որ մի քանի ոստիկաններ Գրետա Թունբերգին տանում են ֆուրգոն: Բազմաթիվ ցուցարարներ ձեռքին վարդագույն հովանոցներ են պահել՝ գծված աչքերով և «Մենք ձեզ հետևում ենք» գրությամբ։ Նրանք վանկարկել են «Վերջ նավթի փողերը» ու «Չեղարկել կոնֆերանսը»:

Հյուրանոցի մուտքը պատել էին սպիտակ պատնեշներով, որպեսզի թույլ չտան ակտիվիստներին ներս մտնել, քանի որ ոստիկանությունը համաժողովի մասնակիցներին ուղեկցում էր ցուցարարների միջով: Fossil Free London-ի բողոքի ակցիան կազմակերպվել է Էներգետիկ հետախուզության եռօրյա ֆորումի առաջին օրը, որը նախկինում հայտնի էր որպես Oil and Money, որին սպասվում է Shell և Total նավթային ընկերությունների ելույթները:

««Նավթ և փող» համաժողովի փակ դռների հետևում անողնաշար քաղաքական գործիչները գործարքներ են կնքում և փոխզիջումների գնում կործանարար արդյունաբերության լոբբիստների հետ, — բողոքի ակցիայի ժամանակ ասել է Գրետա Թունբերգը: Ամբողջ աշխարհում մարդիկ տառապում և մահանում են կլիմայական ճգնաժամի հետևանքներից, որոնք առաջացել են այս ճյուղերի պատճառով, որոնց ներկայացուցիչներին մենք թույլ ենք տալիս հանդիպել մեր քաղաքական գործիչների հետ և արտոնյալ մուտք ունենալ։ Այդ պատճառով մենք պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկենք՝ դա դադարեցնելու և նավթի փողերը քաղաքականությունից հանելու համար»։

Աշխարհահռչակ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը կոչ է անում ոչ միայն հանել հանածո վառելիքի ընկերություններից գումարները, այլև արևմտյան տնտեսական մոդելի արմատական վերակառուցումը, որը նա համարում է ավելի «արդար»: Թեև Թունբերգն ինքը չի մանրամասնում, թե ինչ նկատի ունի, քննադատները նրան համարում են Կարլ Մարքսի գաղափարների ջատագով։ Ցույցին մասնակցել են նաև Greenpeace բնապահպանական կազմակերպության ակտիվիստները։

1300 ոչխարներից և այծերից բաղկացած նախիրը շրջել է Մադրիդի կենտրոնում՝ ավանդական փառատոնի շրջանակներում: Փառատոնի նորամուծությունն այն էր, որ առաջին անգամ կնոջը վստահվել է նախիր ղեկավարելը։ Ոչխարներին ու այծերին ղեկավարում էր Մարիտի Գոնսալեսը։ Նա ներկայացնում է Իսպանիայի հնագույն հովիվների միավորումներից մեկը, որն այս տարի նշեց իր 750-ամյակը: Այս փառատոնն անցկացվում է 1994 թվականից։ Նրա հիմնական նպատակն է արոտավայրերի պաշտպանությունն ու զարգացման խթանումը։

Back to top button