Էկոսֆերա

Հորդառատ անձրևների պատճառով Քենիայում խոշոր ջրհեղեղներ են սկսվել, կան հարյուրավոր զոհեր․ «Էկոսֆերա»

Հորդառատ անձրևների պատճառով Քենիայում խոշոր ջրհեղեղներ են սկսվել։ Աֆրիկյան պետության ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մոլեգնող աղետի հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 228-ի։

Գործակալությունը զգուշացրել է, որ առավել վտանգի տակ են ցածրադիր և ափամերձ շրջաններում ապրող քաղաքացիները, իսկ սողանքների վտանգը հատկապես մեծ է լանջերին մոտ:

Ջրհեղեղի հետևանքով ավելի քան 212 հազար քաղաքացի ստիպված է եղել լքել տները։ Բրազիլիայի հարավային շրջանները նույնպես տուժել են ջրհեղեղներից։ Այնտեղ ավելի քան 60 մարդ է զոհվել։ Գիտական հանրությունը քննարկում է այս և այլ՝ աննորմալ տեղումների դեպքերը, օրինակ՝ ԱՄԷ-ում։ Երևույթի պատճառներից մեկը կլիմայի փոփոխությունն է։

Back to top button