
Վաղը՝ առավոտյան 9:30-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կմեկնի Կիրանց. այդ մասին նա հայտնել է Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթի ժամանակ։
Այսօր ԱԺ մի խումբ պատգամավորներ ու մշակույթի գործիչներ չէին կարողացել հասնել գյուղ, ոստիկանները կրկին փակել էին ճանապարհը։
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ԱԱԾ Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ։
«Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- ասված էր հաղորդագրությունում։




