Մասնագիտություն

Ստեղծագործ մարդկանց մասնագիտություն․ «Մասնագիտություն»

Նորաձևությունը բոլոր ժամանակներում մեծ ազդեցություն է ունեցել մարդկանց կյանքում։ Էլեգանտ, շքեղ, բարձրորակ և հարմարավետ հագուստը յուրաքանչյուրի երազանքն է, կերպարի անհատականության բաղկացուցիչ մասը, իսկ նմանատիպ հագուստ ստեղծելու համար հարկավոր են բազմաթիվ հմտություններ:

Հնագույն ժամանակներից է գալիս հագուստի ստեղծման գործընթացը: Եթե անցյալում բույսերի տերևները, կենդանիների կաշիները քողարկում էին մարդու մերկությունը, պաշտպանում շրջակա միջավայրի անցանկալի ազդեցություններից՝ ցրտից, շոգից, անձրևից, ստեղծում որոշակի հիգիենիկ միջավայր, ապա ժամանակի ընթացքում փոխվեցին նյութերն ու գեղեցկության չափանիշները, հագուստը դարձավ ավելի բարետես ու հարմարավետ:

Հնում դերձակությամբ զբաղվել են բացառապես տղամարդիկ։ Մինչև 19-րդ դարի վերջերը հագուստները կարել են ձեռքով, այնուհետև ի հայտ եկան կարի մեքենաները։

Հագուստի մոդելավորողը պետք է լինի ստեղծագործ անհատականություն՝ օժտված վառ երևակայությամբ և համբերությամբ, իր աշխատանքներում լինի բծախնդիր և կոկիկ, միշտ քայլի ժամանակի հետ, տիրապետի հաճախորդների հետ ճիշտ հաղորդակցման հմտություններին, ստեղծի վառ, անմոռանալի, ինքնատիպ կերպարներ՝ լի հետաքրքիր լուծումներով, կերպարներ, որոնք ընդգծում են ոչ միայն անհատի ինքնատիպությունը, այլև չափազանց հարմարավետ են և բացառիկ:

Զրույց Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի հագուստի մոդելավորում և նախագծում մասնագիտության դասախոս և բաժնի վարիչ Լուիզա Պողոսյանի և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի շրջանավարտ Արփինե Ղուկասյանի հետ:

Back to top button