ԿարևորՀասարակություն

Համար 124 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները։

Դպրոցականները շրջել են վարժարանի տարածքում, ծանոթացել կրթահամալիրի ուսումնական և կեցության ժամանակակից պայմաններին, մրցունակ ու որակյալ կրթական համակարգին և ընձեռվող լայն հնարավորություններին։

Կրթօջախի սաներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են վարժարանի ռազմակրթական հետաքրքիր ծրագրերը, մարզական խմբակները, իրենց հագեցած առօրյան: Աշակերտները նաև ճաշել են վարժարանի սաների հետ։

Back to top button