Քո ձայնը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման 10 տարվա ամփոփում. «Քո ձայնը»

Այս տարի լրանում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման 10-ը տարին։ Այս տարիների ընթացքում համակարգը կայացել է, իսկ կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են կայուն աճ, ինչն էլ հնարավորություն է տվել նվազեցնել ֆոնդերի կառավարման համար գանձվող տարեկան վճարը։ Եթե ֆոնդերի եկամտաբերության վերջին 10 տարվա ցուցանիշները պահպանվեն ապագայում, ապա այս պահին միջին աշխատավարձ ստացող քաղաքացիները 40 տարի կուտակելուց հետո, ակնկալվում է, որ կստանան վերջին աշխատավարձի 75%-ի չափով կենսաթոշակ։

«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են Պահառության ծառայությունների ավագ մասնագետ` կուտակային կենսաթոշակային համակարգի գծով Հասմիկ Բադալյանը և

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի ֆոնդերի կառավարիչ Պետրոս Մարգարյանը:

Back to top button