«Հավասար ազատ եմ ինձ զգում ցանկացած երաժշտական ձևաչափի մեջ, լինի դա ակադեմիական երաժշտություն, թե՛ կինո երաժշտություն կամ սիմֆոփոփ»,- ասում է կոմպոզիտորը և նկատում, որ երաժշտության մեջ նրա ճանապարհը սկսեց որպես կատարող երաժիշտ՝ կլարնետահար։
«Երաժշտություն գրելը սկսել էի պատանեկան շրջանից, կատարել էի հայ դասականների մշակումներ, հիմնականում «Ուլիխանյան կվինտետ»-ի համար։ Գրել եմ մանկական շարքեր և հայկական հեքիաթների երաժշտական աուդիո-ներկայացումներ։
Ավարտելով կոնսերվատորիայի կլարնետի և կոմպոզիցիայի բաժինները, շարունակում է ուսումը ԱՄՆ-ում՝ մասնագիտանալով կինոերաժշտության ոլորտում։
Հետագայում, վերադառնալով Հայաստան սկսում է համագործակցել Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, կատարելով գործիքավորում և մշակումներ ամենատարբեր նախագծերի համար։
«Ստեղծագործողը չի կարող անմասն մնալ իր հայրենիքում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ, պատերազմի վերապրումն առիթ հանդիսացավ գրելու երաժշտություն, որը արտացոլում է իմ մտորումները կապված 44-օրյա պատերազմի հետ»,-կիսվում է կոմպոզիտորը։
Հաղորդման ընթացքում հնչում են Մարտին Ուլիխանյանի տարբեր տարիների բազմաթիվ ստեղծագործությունները։