Արարատի ցիանային պոչամբարը Հայաստանի 21 պոչամբարներից ամենավտանգավորն է։ Այստեղ պոչերը որպես արդյունաբերական թափոն, հիմնված են ցիանային տեխնոլոգիայի արտադրության վրա։
Հետո արդեն վտանգավորների սանդղակում ցինկային և կապարային պոչամբարներն են` Գեղանուշինն ու Ախթալայինը: Բնապահպան Ինգա Զարաֆյանը Արարատի ցիանային պոչամբարի մասին խոսում է հենց տարածքում, որտեղ լրագրողներս տեղում ենք փորձում ծանոթանալ իրավիճակին.
«Ցիանային տեխնոլոգիաների միջոցով շրջակա միջավայր արտանետվում է ցիանիդ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, քլորի գոլորշիներ, ածխի և հանքաքարի փոշի: Ոսկու գործարանի պոչամբարը, որը գտնվում է Արարատ գյուղի վարչական տարածքում, մոտ 5800 մետր հեռավորությամբ է գործարանից: Այսինքն՝ հենց պոչատարի երկարությունն այդքան է: Պոչամբարը լցված է մինչև 814,5 մետր նիշի, իսկ նիշի վերին ծավալը կազմում է 821 մետր, այսինքն՝ մոտ վեց մետրի տարբերություն է մնում: Դա նշանակում է, որ պոչամբարը բավականին լցված է, և նրանք պետք է մտածեն՝ ինչ անել այդ պոչամբարի հետ»:
Արմաշի բնակիչ Տիգրան Մաթևոսյանի համար՝ օդի աղտոտվածության ցուցիչ է այգու թթենին։ Ասում է ՝ սև թութը սպիտակ է դառնում փոշու պարունակությունից։ Պոչամբարի պատվարից մի քանի մետր այն կողմ ձմերուկ են աճեցնում , հետո՝ վաճառում շուկայում․ Վարդանյան։ Արարատի ցիանային պոչամբարը Հայաստանում ամենավտանգավորներից է։ Մասնագետները վերհանում են պոչամբարի հետ կապված վտանգներն ու ռիսկերը՝ Ազդակիր համայնքի բնակիչների և շրջակա միջավայրի աղտոտվածության տեսանկյունից։