Սևանա լճի հարակից բնակավայրերի կոյուղաջրերը տարիներ շարունակ թափվում են լիճ։ Չկան կոյուղաջրերի մաքրման կայաններ, որոնք կկանխեն օրգանական նյութերի թափանցումը լիճ՝ զսպելով լճի «ծաղկումը»։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ։
Սևանա լիճը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծ լիճն է կովկասյան տարածաշրջանում և քաղցրահամ ջրի, ոռոգման ջրի, ջրային մշակաբույսերի, ինչպես նաև Հայաստանում հիդրոէներգիայի ամենակարևոր աղբյուրը։ Լճի վիճակն ուղղակիորեն անդրադառնում է տարածաշրջանի շրջակա միջավայրի և Հայաստանի տնտեսության վրա։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի կոյուղաջրերի կառավարման խորհրդատու-փորձագետ Նվեր Խաչատուրյանի դիտարկմամբ՝ լիճն ունի բազմաթիվ բնապահպանական խնդիրներ, որոնց մեծ մասը ժառանգել ենք խորհրդային տարիներից։
«Սևանա լիճը զգալի կորուստներ է կրել վերջին տարիների ընթացքում։ Անկախացումից ի վեր ջրային պաշարների և սանիտարական ենթակառուցվածքներին առնչվող ծառայության մատուցման մեխանիզմներն ազդել են Սևանա լճի ջրի որակի և կառավարման վրա՝ զարգացման օրակարգում այն դարձնելով կարևորագույն օրակարգային խնդիրներից մեկը։
Ներկայումս երկրի բնակչության, քաղաքային շրջանների, միայն 2/3-ն ունի կոյուղային համակարգեր։ Այդ ցանցերի մոտ 20 տոկոսը միացված է եղել կոյուղային համակարգերին մինչև ՀՀ անկախությունը։
«Դրանց մեծ մասը անսարքության պատճառով չի գործում կամ էլ չունեն ջրահեռացման ու կոյուղաջրերի մաքրման ենթակառուցվածքներ»,- ասաց Խաչատուրյանը։
Մասնագետը նոր կայանների կառուցման անհրաժեշտություն է տեսնում, կամ գոնե հների վերանորոգում։
Իհարկե, նման աշխատանքը մեծ գումարներ է պահանջում և առանց միջազգային դոնորների աջակցության հնարավոր չէ իրականացնել։ Հարկ է տեղեկացնել, որ մեկնարկել է մի ծրագիր, որի վերջնարդունքում ունենալու ենք լճի ավազանի մոտ մաքրման կայաններ։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը մեզ հետ զրույցում պատմեց, որ 5,7 միլիոն եվրո է ներդրվելու՝ առաջիկա տարիներին ամբողջ աշխատանքներն իրականացնելու համար․
«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը մշակվել է անցած ամառ և իրականացման փուլի մեջ մտել 2020 թվականի սեպտեմբերից։ Սակայն երկրում տիրող որոշակի խոչընդոտներից ելնելով՝ ինչպիսիք էին Կովիդ-19 համավարակն ու պատերազմը, ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց սույն թվականի մարտին։ Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։
EU4Sevan կիրականացվի առաջիկա երեք տարիների ընթացքում։ Մեր նպատակն է՝ բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիրակման և կառավարման, ինչպես նաև կեղտաջրջրի մաքրմանն ուղղված լուծումների կարողությունների հզորացումը ՝ պետական և մասնավոր շահառուների շրջանում։
«Այս պահին կեղտաջրեջի մաքրման նախնական փորձերն արդեն մշակվում են՝ հետագայում ներդրվելու համար։ Ծրագիրը նպատակ ունի բարելավելու լճի բնապահպանական վիճակը, ինչը, կարծում եմ, կարևոր է հայաստանցիների համար»,- ասաց Քրիստիան Հենշելը։