Ինչպե՞ս դառնալ թարգմանիչ, որո՞նք են լավ թարգմանչին բնորոշ հատկություններն, ո՞րն է թարգմանչի գլխավոր գործառույթը:
Ի՞նչ անփոխարինելի դեր ունի բառի ճիշտ ընտրությունը թարգմանության գործընթացում, ինչպե՞ս թարգմանությունը քաղաքակրթությունների և միջանձնային հարաբերությունների հիմքը դրեց՝ պահպանելով իր ներկայությունը գրեթե բոլոր գիտություններում և ոլորտներում:
Որո՞նք են թարգմանության տեսակները, հիմնախնդիրները, արդյոք արդի՞ է թարգմանչի մասնագիտությունը մեր օրերում:
Զրույց արձակագիր, թարգմանիչ, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Համբարձումյանի հետ:

