Հայկական հարց

Հոգևոր երկիշխանությունը սպառնալիք էր Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության համար․ «Հայկական հարց»

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Սահակ Խապայանը ջարքեր էր գործադրում վերակազմելու համար կաթողիկոսությունը, որը պետք է ազգապահպան առանցք դառնար ցեղասպանությունից փրկված տարագիր հայերի համար։

Սահակ Խապայան

Սկզբնական շրջանում կարծես առաջացել էր հոգևոր երկիշխանություն, ինչը կարող էր որոշակի վնասներ բերել։

1929-ին այդ խնդիրը հանգուցալուծվում է։ Առաջնահերթ են դառնում կաթողիկոսի իրավահաջորդի և նստավայրի ընտրության հարցերը։

Սահակ Խապայանի համար կարևոր էր այն, թե տարագիր հայությունը ցանկանո՞ւմ էր, որ պահպանվեր Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Թեմային է անդրադառնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը։

«Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 1921-ի ջրբաժանից առաջ ու հետո»՝ մաս 2-րդ։

Back to top button