Հայկական հարց

Քեմալականները դեմ էին տեղահանված հայերի վերադարձին Արևմտյան Հայաստան. «Հայկական հարց»

Քեմալականներն իրենց հիմնադիր ժողովներում մերժեցին 1918-ի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի հաշտության զինադադարի պայմանագրի պահանջների կատարումը։ Նրանք նաև դեմ արտահայտվեցին հայկական և հունական պետությունների ստեղծման գաղափարին այն տարածքներում, որոնք մինչև Առաջին աշխարհամարտը մտնում էին Օսմանյան կայսրության մեջ։ Քեմալական շարժման ներկայացուցիչները չէին ցանկանում, որ իրենց տներից բռնի տեղահանված և այլ երկրներում ապաստանած հայերը վերադառնային Արևմտյան Հայաստան։

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։

«Քեմալականությունը և Հայկական հարցը»` մաս 2-րդ։

Back to top button