Հայկական հարց

Որոշ հարևաններ փորձում են նսեմացնել հայկական ներկայությունը տարածաշրջանում. «Հայկական հարց»

ԳԱԱ-ն դարձել էր հայագիտական և հասարակագիտական երկօրյա տարածաշրջանային հարթակ, որտեղ ներկայացվեց 90 զեկուցում աշխարհի 16 երկրից։ Էական էին շեշտադրումներն այն մասին, որ Հայաստանը հին ժամանակներից մինչ օրս քաղաքակրթական արժեքներ ստեղծող, տարածող ու խաչմերուկային դիրք ունեցող պետություն է, իսկ հայ ժողովուրդն այդ քաղաքակրթությունը ստեղծող ու տարածող հնագույն և բնիկ ժողովուրդներից մեկն է։

Անդրադարձ եղավ այն հարցերին նաև, թե տարբեր ժամանակներում այդ քաղաքակրթությունն ինչպիսի ընթացք էր ունեցել, ինչպիսի փոխառնչություններ են եղել հարևանների հետ, որոնցից ոմանք փորձում են հայության ձեռքբերումները ոչ միայն նսեմացնել, այլև կեղծել, գրպանել և չտեսնել անգամ հայկական ներկայությունը տարածաշրջանում։

Թեմային է անդրադառնում «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանը։

«Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ»։

Back to top button