Կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած և զարգացող երկրներին անհրաժեշտ է ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի՝ Climate Ambition Summit-ի շրջանակում:
«Պարտք՝ ի նպաստ կլիմայի» բանաձևով բնութագրվող նորարարական մոտեցումն՝ ուղղված կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած և զարգացող երկրներին:
Գաղափարն այն է, թե ինչպես երկրներն ավելի կանաչ դարձնելով ունենալ ավելի կանաչ աշխարհ՝ նաև ազատվել պարտքերից:
«Այս գաղափարով, որը կարող է փոխել տարբեր երկրների` կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում նրանց արդյունավետության աստիճանը, առաջարկվում է այդ պայքարի համար ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր,- նշել է նախագահ Սարգսյանը։