Համավարակով պայմանավորված հանրապետությունում բազմաթիվ ոլորտներում եղան սահմանափակումներ, սակայն Երևանի կանաչապատումն այս ընթացքում դադար չի ունեցել:
Ընդհակառակը՝ ակտիվ իրականացվել է ծրագրով նախատեսվածը: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ներսիսյանը տեղեկացնելով, որ կատարվել են ծառերի ձևավորման, ինչպես նաև մեծածավալ թփապատման աշխատանքներ, միջավայրի բարեկարգում: