Միջազգային

Յուրի Գլազև.«Հայաստանը 2015-ին՝ ԵՏՄ լիիրավ անդամ»

Ռուսաստանի նախագահի՝ տարածաշրջանային և տնտեսական հարցերով խորհրդական Յուրի Գլազևը  Հայաստանը հաջորդ տարի տեսնում է, որպես Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Գլազևը նշել է, որ Երևանն ակտիվորեն աշխատում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին անդրադաձնալով պաշտոնյան նշել է, որ  այլ թեմաների շարքում վաղը քննարկվելու է   Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի անդամակցության վերաբերյալ հարցեր: «Ղրղզստանը երկար ժամանակ է այդ ուղու վրա, բայց միանալու գործընթացն այս կամ այն պատճառներով հետաձգվում է: Հայաստանն առավել լավ ու արագ է ինտեգրվում, հուսով եմ` հաջորդ տարի այն կդառնա Եվրասիական տնտեսական  միության լիիրավ անդամ», ասել է Ռուսաստանի  նախագահի խորհրդականը:

«Մինսկում հոկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպումներից հետո կպարզվեն մեր հետագա քայլերը քաղաքական առումով, կհաստակեցվեն  ընդհանուր ուղղություննենրն  ու ծրագրերը »,-հավելել է Գլազևը:

Պաշտոնյայի ելույթը հնչել է Մոսկվայում ընթացքող Եվրասիական զարգացման բանկի 9-րդ համաժողովի շրջանակներում, քննարկման առանցքում Եվրասիական ինտագրացիայի հարցն է:

Back to top button