Մտքի ուժը

Անվտանգ են արդյո՞ք Սևանա լիճն ու հայաստանյան գետերը․ պարզել են գիտնականները. «Մտքի ուժը»

Հայերի ամենասիրված հանգստի վայրը՝ հատկապես առաջիկա շոգ օրերին ընդառաջ, Սևանա լիճն է։ Լճի մասին խոսակցությունները կակտիվանան առաջիկայում։ Սևանա գեղեցկուհու՝ կապտականաչ ջրիմուռներով պատվելուն զուգահեռ կարևոր է նաև ջրի որակը։ Ոչ միայն Սևանա լճի, այլև Հայաստանի հանգստի գոտիներում ախտածին նախակենդանիների մշտադիտարկումը, ռիսկերի գնահատումը մասնագետները կարևորում են։

Գիտական հետազոտությունը կատարել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտոնի Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի գիտաշխատողները։ Նրանք փորձել են հասկանալ, թե որքանով են վտանգավոր մակերևութային ջրերը մարդու համար։ Ասում են, որ դրանք մարդու առողջության համար վտանգավոր են, սրանց միջոցով բազմաթիվ հարուցիչներ կարող են մարդու օրգանիզմ ներթափանցել, առաջացնել անցանկանլի հետևանքներ․ «Ուսումնասիրել ենք մակաբույծ նախակենդանիներին։  Կրիպտոսպորդիումը, լամբլիան և ամեոբան ենք վերցրել։ Հողում, ջրում, հատակային նստվածքներում համատեղելով դասական մեթոդներն ու ժամանակայից մոտեցումները՝ իրականացրել ենք մշտադիտարկում։ Մեզ մոտ դա ստացվեց։ Առաջին անգամ փորձել ենք նրանց գտնել հանգստի գոտիների  ջրակալների  ջրերում և նստվածքներում»։

Հետազոտել են գետերն ու Սևանա լիճը։ Հետազոտության առանցքում են  Հրազդան, Որոտան, Արփա, Հերհեր, Փամբակ, Դեբեդ, Աղստև գետերի այն հատվածները, որոնք որոշակի գյուղատնտեսական նշանակություն ունեն։ Այս գետերում ու Սևանա լճում մի կողմից գյուղատնտեսական թափոններ, կեղտաջրեր են լցվում, մյուս կողմից էլ ջուրը օգտագործվում է  գյուղատնտեսական նպատակներով։ Ուստի հարցուցիչները հեշտությամբ են ներթափանցում մարդու օրգանզիմ․ «Ավելի մտահոգիչը բարձր աղտոտված հանգստի գոտիներն են: Նույն նմուշը մի քանի մեթոդով ենք ուսումնասիրել, հաստատել ենք վտանգավոր հարուցիչների առկայությունը։ Սևանա լճում հայտնաբերել են վտանագվոր կրիպտսպորիդիում նախակենդանուն»։

Կանխարգելելու համար պետք է հասկանալ որքանով է առկա այդ խնդիրը, ինչ կարելի է անել։ Արդյունքները տպագրել են բարձր ազդեցության գործակից ունեցող հանդեսներում։

Մի կողմից կոյուղաջրերն են լցվում Սևանա լիճը, մյուս կողմից գյուղատնտեսական ջրերը․ մասնագետները փաստում են գետերի ինքնամաքրումն արագ է լինում, լճերում դանդաղ, քանի որ ջուրը կանգնած է։

«Հենց այնտեղ, որտեղ ամենասիրված հանգստի գոտին է, Շորժայի կողմից հատկապես կայուն մշտապես հարուցիչ ենք հայտնաբերել։ Անգամ մեկ կրիպտոսպորիդիոզի հարուցիչը առաջացնում է լուծ ու անցանկալի երևույթներ»։

Հետազոտել են նաև Հայաստանի խոշոր գետերը։ Այստեղ իրավիճակն ավելի լավ է, սա ունի բացատրություն՝ գետերում ջրերը մշտապես հոսում են ու այս պատճառով ջրի ինքնամարքումն ավելի արագ է տեղի ունենում։

Տոքսոպլազմոզն այս հետազոտական խմբի կողմից թիրախավորված մեծ այլ մակաբուծային հիվանդություն է, որի հարուցիչը նույնպես նախակենդանիներին է դասվում։ Մարդը կարող է վարակվել մի քանի ճանապարհով՝ կատուներից ու թերի ջերմային մշակում անցած մսամթերքից։ Այն հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ արատների պատճառ կարող է դառնալ։ Հիվանդությունն ունի լայն տարածում, գրանցվում է մարդկանց ու գրեթե բոլոր տաքարյուն կենդանիների մոտ։ Ըստ որոշ տվյալների՝ աշխարհի բնակչության մեկ երրորդը վարակված է տոքսոպլազմայով, ուստի այն հրատապ ուշադրություն է պահանջում հանրության կողմից։ Մոլեկուլային մակաբուծության լաբորատորիայի աշխատակիցներն իրականացրել են տվյալների համալրում, այս պահին շարունակում են աշխատել հիվանդության հարուցչի գենետիկական բազմազանությունը բացահայտելու ուղղությամբ։   

Այս և ոչ միայն այս հետազոտությունները կատարվում են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտոնի Մոլեկուլային  մակաբուծաբանության լաբորատորիայում։ Տարիներ շարունակ  նմանատիպ հետազոտությունների վերջնական արդյունքը ստանում էին արտասահմանյան ժամանակակից լաբորատորիայում։ Այժմ արդեն դրանք կատարվում են Հայաստանում։   

Հասմիկ Գևորգյանը ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտոնի Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի ղեկավարն է։ Պատմում է՝ զբաղվում են մակաբուծային ծագում ունեցող հիվանդությունների ու դրաց հարուցիչների ուսումնասիրմամբ։ Մեծ ուշադրություն են դարձնում  զոոնոզ՝ կենդանիներից մարդուն և հակառակը փոխանցվող  հիվանդություններին։

Գիտնականն արձանագրում է՝ բոլորիս հայտնի վարակիչ հիվանդությունների 60 տոկոսը զոոնոզ բնույթի են։ Դրանց հարուցիչները կարող են ունենալ տարբեր ծագում, բայց ուսումնասիրում են մակաբույծներին,  նախակենդանիներին, հոդվածոտանիներին, որոնք ունեն համաճարակաբանական նշանակություն։ Աշխատում են վայրի, գյուղատնտեսական ու ընտանի նմուշների հետ։ Օբյեկտներն անցնում են բազմակողմանի ուսւոմնասիրություն ինչպես ավանդական, այնպես էլ արդի մոլեկուլային գենետիկական մեթոդներով։

Նախկինում  մի շարք հետազոտական աշխատանքներ կատարելու համար կիրառվող հավաքածուները, որոնք անհրաժեշտ են ԴՆԹ անջատման, ՊՇՌ թեստերի համար, անհասանելի էին, մասնագետներ չկային։ Բայց նոր մարտահրավերների պայմաններում որոշեցին մակաբույծների ուսումնաիսրության համար ներդնել և զարգացնել մոլեկուլային գենետիկական հետազոտությունների առանձին ուղղությունը ՀՀ-ում։ Մոտ 5-6 տարի առաջ  ստեղծվեց փոքր գիտական խումբ, այս ընթացքում աճեցին ու դարձան լաբորատորիա։ Հեշտ չէր՝ ասում է.    

«Միայն ցանկությունը բավարար չէր։ Մենք երկուսս էլ արտասահմանում ենք անցել վերապատրաստումը։ Անհրաժեշտ էր ֆինանսավորում, որը հնարավոր եղավ միայն  2020 թվականին, երբ դիմեցինք գիտության կոմիտե։ Ստացել ենք գրեթե բոլոր դրամաշնորհները»։

Այդ ամենի արդյունքում ստեղծվեց ժամանակից սարքավորումներով ու արդի գործիքակազմով հագեցած գիտաուսումնական կենտրոն։ Այն  հնարավորություն է տալիս տարբեր ոլորտային բուհերի ուսանողներին  օգտվել սարք-սարքավորումներից։ Հասմիկ Գևորգյանը պատում է.

«Այսպիսի ենթակառուցվածքի առկայությունը հույժ կարևոր է  մեր երկրի պարենային անվտանգության համար, լուծելու որոշ  նեղոլորտային խնդիրներ։ Օրինակ՝ զոոնոզ հիվանդությունների հարուցիչների շարունականան մոնիտորինգը հնարավորություն է տալիս հետևել արդեն իսկ շրջանառվող հարուցիչներին, ինչպես նաև բացահայտել նոր վարակները, սա հնարավորություն կտա արագ արձագանքել ու մշակել պայքարի միջոցառումներ»։

Առաջնային գաղափարը գիտաուսումնական միավոր ստեղծելն է, քանի որ բացեր էին նկատում։ Խզվածք կար գիտական ու կրթական հաստատություների միջև։ Ցանկանում էին կամրջակ ստեղծել, որ կարողանային ուսանողներին բուհում սովորելու տարիներից բերել դեպի գիտություն։

Back to top button