Մտքի ուժը

Հայկական դեղաբույսերը հակաօքսիդանտներ․ որտե՞ղ ու ինչպե՞ս կիրառել դրանք. «Մտքի ուժը»

Ի՞նչ կարելի է անել հայկական դեղաբույսերի հետ․ թրմել, օգտագործել կենցաղում ու ոչ միայն։ Գիտնականները այդ դեղաբույսերն ու խոտաբույսերը օգտագործում են գիտական հետազոտություններում։ Գիտական ձևակերպումները բարդ են, բայց, երբ դրանք մատչելի են բացատրվում, արդեն պարզ է դառնում նպատակը։

ԵՊՀ «Կենսաբանություն» գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ լաբորանտ աշխատող, առաջատար հետազոտությունների խմբի անդամ Ալվարդ Մինասյանը պատմում է, որ այս պահին ուսումնասիրում են բուսական ծագման մետաբոլիտները, որոնք կարող են դրսևորել կենսաբանական բազմաթիվ  ակտիվություններ՝ հակաօքսիդանտային կամ հակամանրէային։ Հավաքում են Հայաստանի տարբեր տարածաշրջանից դեղաբանական նշանակության բույսեր, անջատում են կենսաբանական միացություններ։

Բույսերի ընտրությունը սովորաբար պատահական չի լինում։ Բույսերը պետք է օժտված լինեն տարբեր առանձնահատկություններով՝ հակաօքսիդանտային, հակաբակտերիալ։  Ալվարդ Մինասյանը Ֆրանսիայի Դիժոն քաղաքի Բուրգունդիայի համալսարանի առաջատար լաբորատորիայում է վերապատրաստում անցել։

Այնտեղ նույնպես հետազոտություններ է կատարել, ինչո՞ւ է ընտրել հենց այդ լաբորատորիան, պատմում է․  Մայր բուհի կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության կենսատեխնոլոգիայի ամբիոնի Կենսաբանություն գիտահետազոտական ինստիտուտի հետազոտությունների առանցքում բոլորիս քիչ թե շատ հայտնի բույսերն են։

Ավագ լաբորանտ Սիլվարդ Թադևոսյանը ասում է, որ աշխարհագրական տարբեր դիրքերում գտնվող նույն տեսակի բույսերն ունեն տարբեր հակաօքսիդանտային ակտիվություն։  Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնի դասախոս Անուշ Բաբայանը շատ լավ ծանոթ է ռեհանի ու խնկածաղկի առանձնահատկություններին։   Հազարատերևուկն էլ ունի բարձր  հակաօքսիդանտային ազդեցություն։   Ռեհանը և խնկածաղիկն ունեն բարձր հակաօքսիդանտային ակտիվություն։ Ամբիոնի հայցորդ, լաբորանտ, դասախոս Անուշ Բաբայանն ասում է, որ հետաքրքիր է իրենց ընտրած ուղղությունը, իրականացնում են նոր փորձեր, նոր մեթոդներ են կիրառում, գիտությամբ զբաղվելը ամենևին էլ ձանձրալի չէ։

Գիտական հետազոտություններում միշտ չէ, որ փորձերը հաջողվում են։ Ոչ հաճախ, բայց լինում են դեպքեր, որ փորձերը չեն ստացվում։ Կրկնում են մի քանի անգամ։

Back to top button