Մտքի ուժը

Կա արդյո՞ք կապ գիտության ու կենցաղում օգտագործվող բույսերի միջև. «Մտքի ուժը»

Ավելուկը, վարդի թերթերը, խաղողի տերևները, իշառվույտն ու գիտական հետազոտությունները․ առաջին հայացքից կապ գրեթե չկա։ Բայց դա միայն առաջին հայացքից է։ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտաշխատողները անգիր գիտեն հայկական դեղատու խոտաբույսերի օտգտակար հատկանիշների մասին։ Ավելին, գիտականորեն ապացուցել են, որ դրանք որոշ հիվանդություններ կանխարգելելու հատկություն ունեն։

Արդեն 50 տարի է՝  Սվետլանա Շառոյանի աշխատանքային հասցեն նույնն է՝ Բունիաթյանի անվան կենսաիքմիայի ինստիտուտ։ Ավագ գիտաշխատող է։ Հհինգ տասնամյակից ավելի է, ինչ Սվետլանա Շառոյանը  գիտնական գործընկերների հետ հետազոտում է  տարբեր բուսատեսակներ ու փորձում հասկանալ, թե կոնկրետ որ հիվանդության դեպքում ինչ բույսեր կարող են օգնել հիվանդին. «Մենք շատ բույսեր ենք հետազոտել, բայց որոշ տվյալներից ելենլով կանգ ենք առել մի քանի բույսերի վրա: Դրանք նաև շատ տարածված են Հայաստանում՝ վարդի թերթիկներ, իշառվույտ, խաղողի տերևներ ու ավելուկ։ Փորձերի ժամանկ, երբ մենք ունեինք երկու լուծույթները, որոնցից ագրեգատներ էին կազմել, փորձանոթներում թուրմերն էինք ավեացրել։ Ֆլուորեսցենցիայի մեթոդը ցույց  է տալիս, որքան ագրեգատ ունենք։ Շատ անգամ կտրուկ պակասում էր։ Մենք թուրմերից նաև մաքուր ֆրակցիաներ ենք օգտագործել։ Տեսել ենք, որ շատ լավ են ազդում»։ 

Բունիաթյանի անվան կենսաիքմիայի ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանն ընդգծում է՝ դեղաբույսերի նախնական հետազոտությունները կախված են  տարբեր հիվանդությունների զարգացւմից, նաև՝  քաղցկեղից։  Չեն մոռացել Ալցհայմերի հիվանդութան զարգացման մասին ու պատահական չէ, որ տարբեր դեղաբույսերի հետազոտության, սքրինինգի արդյունքում հասկացել են՝  կենցաղում օգտագործվող բույսերը արդյունավետ են : Պատմում է․  «Դրանք այն բույսերն էին, որ մենք հիմնականում խոհանոցում օգտագոծում ենք։Այդ բուսյերը իրենց դրական ազդեցությունն են ունեցել այն երևույթների վրա, ոնոք մենք լաբորատոր պայմաններում ստեղում ենք։ հիվանդության մոդելը, կարողանում ենք եզրրակացությունա նել՝ արդյո քկանխարգելեցին այդ ագրեգատների առաջացմանը, նաև արդեն առաջացած ագրեգատները ինչպես են քնադվում, կամ տարրալուծվում։  Մենք ստացել ենք  էմոտին միացություն, որը բնական ակտիվ միացություն է ավելուկի տերևներում, ազդեցությունը դիտարկել ենք քաղցկեղի, աշքարախի ու նյարդային բջիջների վրա։ Այդ մօիացությունը շատ լավ ազդեցութուն է թողել բջիջնրի կենսունակության վրա»։

Ալվարդ Անտոնյանն ըդնգծում է՝ ինչու են դեղաբույսերի՝ բնական միջոցներն ավելի շատ հետազոտել, նախ նրանք գրեթ եչունեն կողմնակի երևությներ, բացի այդ , դրանք կարելի է օգտագործել որպես սննդային հավելումներ։ Գիտական հետազոտություններն արվում են, բայց դրանք հիմնականում մնում են լաբորատորիայի պատերից ներս։   

Սոնա Մարդանյանի աշխատանքային հասցեն նույնպես նույնն է՝ արդեն 50 տարի։ Բունիաթյանի անվան կենսաիքմիայի ինստիտուտ։ Կենսաբանական գիտությունների դոկտորը անցած հինգ տասնամյակից ավելի ժամանակահատվածում գիտական խմբերի հետ  բազմաթիվ հետազոտություններ է անցկացրել։ Նրանց, այսպես ասենք, գիտական թիրախում շաքարախտից բացի նաև ալցհայմերի հիվանդությունն է։

Back to top button