Սփյուռքի ձայնը

Ուկրաինայի և Իսրայելի հայերի խնդիրները՝ հանձնակատարի օրակարգում. «Սփյուռքի ձայնը»

Ինչո՞ւ իսրայելահայերի համար նախատեսված երկրորդ ինքնաթիռն այդպես էլ չժամանեց Իսրայել, և ինչո՞ւ Երուսաղեմի հայոց պատրիարքությունում առաջացած խնդիրներին չի անդրադառնում հայաստանյան որևէ գերատեսչութուն։ Հանձնակատարի այցն Ուկրաինա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, և Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ի՞նչ գործառույթ կիրականացնեն նորանշանակ հանձնակատարներները։ Թեմաներին անդրադառնում է ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ուկրաինա այցն ուշացած էր, սակայն շատ տեղին: Մեր հանդիպումն այդ տարածաշրջանի հայության հետ պետք է կայանար վաղուց, սակայն արցախյան խնդրում ռուսական խաղաղապահների ներկայությունն այն հետաձգեց», — ասում է Զարեհ Սինանյանը:

Անդրադառնալով իսրայելահայերին, որոնք այսօր ևս բազմաթիվ խնդիրնրեր ունեն, հանձնակատարը նկատում է, որ երկրորդ ինքնաթիռի թռիչքի հետաձգումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, որոնք առկա են նաև այսօր:

«Բազմաթիվ խորհրդակցություններ ենք ունեցել իսրայելահայերի առաջին խմբի՝  Հայաստան ժամանումից հետո: Ինչպե՞ս իրենց ընդունել, ի՞նչ ժամկետով  նրանք կմանան այստեղ և այլն: Բայց պարզվեց, որ իսրայելահայերի խումբը վերադարձավ Իսրայել: Գուցե, սա էլ երկրորդ ինքնաթիռի չտրամադրման պատճառներից էր», նկատում է հանձնակատարը:

Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայությանը, պատրիարքության ու պատրիարքի գործողություններին ու ՀՀ միջամտությանը, Զարեհ Սինանյանը նշում է, որ բազմաթիվ փորձեր են եղել պատրիարքի հետ զրույցներ ունենալու, որոնք, սակայն, չեն ստացվել: Այսօր այդ քննարկումները երկրորդական են, քանի որ կնքվել է ոչ հայանպաստ պայմանագիր», — ասում է հանձնակատարը: «Մենք այսօր էլ հետաքրքրված ենք հայկական  Երուսաղեմի ճակատագրով և որոշակի քայլեր ձեռնարկում ենք»։  

Ինչ վերաբերում է սփյուռքի հանձնակատարների նշանակմանը, Զարեհ Սինանյանի դիտարկմամաբ՝ այդ որոշումը կնպաստի համայանքների խնդիրներին մոտիկից ծանոթանալուն և լուծումներ գտնելուն:

Back to top button