Ժամանակի վկան

Ներսես Շնորհալու հոգևոր տաղերի այլաբանությունը․ Հայկազուն Ալվրցյան․ «Ժամանակի վկան»

Սույն թվականի հունիսի 21-23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում տեղի ունեցավ հայագիտական միջազգային գիտաժողով «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով։

Գիտաժողովում բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանը հանդես եկավ «Ներսես Շնորհալու հոգևոր տաղերի այլաբանությունը» թեմայով զեկուցմամբ։

Քրիստոնեական մշակույթի խորհրդաբանության մեկնությանը զուգահեռ փորձենք գանձարանային և միջնադարյան այլ տաղերում եղած խորհրդանշանների մասին գիտելիքը խմբավորել և համառոտ ներկայացնել ունկնդրին։

Միջնադարյան խորհրդանշանային համակարգը բաժանվում էր երկու մեծ խմբի՝ երկրայինների և երկնայինների։

Դասակարգելուց բացի հայ հոգևոր մեկնիչները կարողացան մեկ առ մեկ բնութագրել յուրաքանչյուր խորհրդանշանը։

Իսկ ի՞նչ խորհուրդ ունի, օրինակ՝ վարդը:

Շուշանի մեկնությունները Շնորհալու ստեղծագործություններում ինքնատիպ են ու հետաքրքիր, իսկ նրա տաղերը ծածկագիր այլաբանություն են։

Իր հոդվածներում և աշխատությունում, որը «Հոգևոր տաղի խորհրդաբանությունը» վերնագրով տպագրվել է 2017 թ․ Բեյրութում, հեղինակը մանրամասն վերլուծության է ենթարկել բոլոր խորհրդանշանները։

Իսկ որո՞նք են քրիստոնեական խորհրդաբանության և հայկական միջնադարյան մեկնությունների միջև եղած տարբերությունները։

Խորհրդանշանների մեկնությունը միջնադարյան հայ գրականության առանցքային բովանդակության մաս է։

Ամփոփելով հաղորդումը, փաստեցինք նաև, որ խորհրդանշանների ուսումնասիրությունը գիտական լուրջ ոլորտ է։

Back to top button