Ժամանակի վկան

Հնագիտական նյութը՝ հաբիթաթի սահմանազատման ապացույց․ Արտակ Գնունի․ «Ժամանակի վկան»

Ադրբեջանական զեղծարարությունն ահռելի չափեր է ընդունել՝ սեփականացնելով հայկական մշակույթը, պատմությունը, ՀՀ ինքնիշխան տարածքները, Արցախը։ Կեղծ թեզերը միանգամից հօդս են ցնդում, երբ հղում ենք կատարում հնագիտական սկզբնաղբյուրներին և նյութին։ Հաղորդման հյուրը՝ ԵՊՀ Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Արտակ Գնունին պարզաբանումներ է տալիս շատ կնճռոտ հարցերի։

Հնագիտությունը պատմական գիտակարգ է, որի հիմնական գործառույթը պատմության վերակազմությունն է։

Հայկական էթնիկ հանրության բնակության սահմանները Հայկական լեռնաշխարհում բնականորեն ձևավորվել են հազարամյակների ընթացքում։

Էթնիկ հանրությունների վերաճումն ավելի բարձր կազմավորումների նույնպես պայմանավորված է եղել նրանց նստակյաց կամ քոչվորական ապրելակերպով։

Հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս է վերաբերվում մեր հարևանների հակահայկական հակագիտական թեզերին և զեղծարարություններին։

Արդեն հայտնի հնագիտական նյութը բավարար և ամբողջական հիմք է հայկական տարածքների սահմանազատման համար։

Հնագետն առանձնապես նշեց մի շատ վտանգավոր միտման մասին (մանրամասները՝ ձայնագրության մեջ)։

Հնագիտությունը համակարգչային նորամուծությունների շնորհիվ վերջին տասնամյակներին փոխել է դիմագիծը։

«Հայաստանը հուշարձան է բաց երկնքի տակ» այս հայտնի բնորոշմանը հավելեմ, որ Հայաստանը հողի շերտի տակ ունի թաքնված բազում հուշարձաններ։

Վերջին տասնամյակների ընթացքում ավելի հաճախակի դարձած հնագիտական պեղումները, հայ և օտարազգի հայագետների համագործակցությունը, համատեղ արշավախմբերի գործունեությունը բացահայտում են թաքնված հուշարձանները և պատմության գաղտնիքները։

Back to top button