Ժամանակի վկան

Հայ գիտական ազգագրության հիմնադիրը․ Երվանդ Լալայան․ «Ժամանակի վկան»

Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյա հոբելյանի առթիվ ձեր ուշադրությանը կներկայացնենք ականավոր և բազմավաստակ գիտնականի, ազգագրագետի, բանագետի, հնագետի, հայ գիտական ազգագրության հիմնադրի կյանքն ու գիտական ժառանգությունը։ Հաղորդմանը մասնակցում է ԳԱԱ Հնագիտության և ազգարության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Ռաֆիկ Գաբրիելյանը։

Երվանդ Լալայանը ծնվել է 1864 թ․ մարտի 13-ին Ալեքսանդրապոլ, ներկայիս Գյումրի քաղաքում, բանվորի ընտանիքում։ Շուշիում Երվանդ Լալայանը հիմք դրեց իր տարիների մտածումների նյութը իրականություն դարձնելու գործին։

«Ազգագրական հանդես»-ում 1896 թվականին Երվանդ Լալյանը գրում է. «Րոպեական ազդեցության տակ չենք վճոել մի այդպիսի հանդեսի հրատարակութ յան ձեռնամուխ լինել, ոչ էլ պատահմամբ ենք ընտրել այս, ու մեզ ճանաչողները գիտեն, թե որքա՛ն ժամանակից ի վեր փայփայել ենք այս միտքը և որքա՛ն արգելքների ենք հաղթել փոքր ի շատե նախապատրաստվելու այս գործի համար։ Այսօր մենք հանդես ենք դալիս ոչ թե միայն մեր ուժերի վրա վստահացած, այլ՝ ազգի ինքնաճանաչության զգացման։

Թերթերի մեջ սփռված և աոանձին լույս տեսնող ազգագրական հոդվածներն արդեն ապացուցանում են, որ հայոց ազգն էլ վերջապես զարթել է խոր քնից և ցանկանում է կատարել գիտության ամենիմաստ խոսքր. «Ծանիր զքեզ», նա կամենում է ճանաչել իրեն և յուր ազգային հատկությունների վրա հիմնել ազգային զարգացումը»։

«Մենք մասնագետ ազգագրագետներ չունենք,-շարունակում է Լալայանը՝ կոչ անելով ուսուցիչներին և ուսուցչուհիներին ձեռնամուխ լինելու ազգագրական նյութերի հավաքմանը՝ հավելելով․ «Այժմ մեր խնդիրր միայն նյութեր հավաքելն է, որովհետև առանց դրան գիտական աշխատություն գրել անհնարին է»։ «Մենք կկրենք քարերը և երանի նրան, ով կգա այդ քարերով ազգային ինքնուրույնության շենքր կառուցանելու և համամարդկային էվոլյուսիոնի օրենքները գծելու»,- ավարտում է խոսքը նվիրյալ գիտնականը։

«Ազգագրական հանդես»-ը դարձավ հայ գիտական միտքը համախմբող, սնուցող ու զարգացնող գիտական պարբերական։ Տնտեսական մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվող երիտասարդ գիտաշխատողը պարզել է, որ թե՛ «Ազգագրական հանդես»-ում, և թե՛ Լալայանի աշխատություններում այդ մասին եղած նյութը սակավ է։

Իսկ հատկապես ի՞նչ երևույթներ ու փաստեր էին Երվանդ Լալայանի ուշադրության կիզակետում։

Երվանդ Լալայանր 1900 թ. նոյեմբերի 21-ին Թիֆլիսում հիմնադրում է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, որի անդամների թիվը 1905 թ. հասնում էր 80-ի։ Ընկերության նպատակն էր Անդրկովկասում ազգագրական աշխատանքներն ավելի մեծ թափով ծավալելը։

1905 թ. հեղափոխությունից հետո նա մտադրություն ուներ ընդարձակելու ազգագրական հրատարակչական րնկերության գործունեությունը՝ այն Հայոց ազգագրական ընկերության վերածելու հեռահար նպատակով։ Լալայանի կազմած ծրագիրը հաստատվում է 1906 թ. մայիսի 16-ին։ Դրանով հիմք է դրվում Հայոց ազգագրական ընկերության գործունեությանը։

Ընկերության կանոնադրության առաջին կետում կազմակերպության նպատակը ձևակերպված է այսպես․ «…Ուսումնասիրել Կովկասը, նրա կից երկրները և հայկական գաղութները, մասնավորապես ազգագրական և ընդհանրապես մարդաբանական գիտությունների տեսակետից»։ Այս նպատակն իրագործելու համար ընկերությունը պետք է հրատարակեր պարբերականներ, գրքեր, քարտեզներ, կազմակերպեր գիտական արշավախմբեր, կատարեր հնագիտական պեղումներ, նպաստեր էջմիածնի և Կովկասյան թանգարանների ֆոնդերի հարստացմանր, հիմներ գրադարան, կազմակերպեր հրապարակային դասախոսություններ, ազգագրական-երաժշտական երեկույթներ, սահմաներ մրցանակներ արևելագիտական լավագույն աշխատանքների համար։ Վերոհիշյալ աշխատանքների մեծ մասը պետք է կատարեր խմրագրական մասնաժողովը, որը, ընդհուպ մինչև րնկերության գործունեության ավարտը, ղեկավարում էր Ե. Լալայանը։

Ազգագրական րնկերությունը Ե. Լալայանի գլխավորությամբ գործեց ավելի քան 10 տարի և այդ ընթացքում հսկայածավալ աշխատանք կատարեց։ Հենց այդ տարիներին էր, որ հիմնադրվեց ազգագրական-հնագիտական թանգարանը։ 1907 թ․ մարտի 30-ին հրավիրված Հայոց ազգագրական րնկերության ժողովը որոշում ընդունեց նախապատրաստական աշխատանքներ տանել թանգարան հիմնադրելու համար և այդ կապակցությամբ անհրաժեշտ համարվեց հրատարակել նյութեր հավաքելու ծրագիր, պատրաստել մատյաններ նյութերը գրանցելու համար, ստեղծել պահեստ Թիֆլիսում և այլն։

Ե. Լալայանի մեծ ջանքերի շնորհիվ կազմակերպված թանգարանում կարևոր տեղ են գրավում նրա հավաքած և պեղումների ժամանակ հայտնաբերած նյութերր։ Թանգարանը հետզհետե հարստանում էր, հավաքչական աշխատանքին մասնակցություն են բերում նաև հասարակական այլ շրջանակներ։ Թանգարանը բավականին մեծ ճանաչում էր ձեռք բերել։ Եվ Լալայանին հաճախ դիմում էին տարբեր գիտական և հասարակական կազմակերպություններից համագործակցության առաջարկներով։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Ե. Լալայանը թանգարանը փոխադրում է Երևան։ Թանգարանի հիմքի վրա կազմակերպվում է Հայաստանի պետական պատմական թանգարանը, որի առաջին վարիչը դառնում է Ե. Լալայանր։

Ավելի հանգամանալից անդրադարձանք նաև Երվանդ լալայանի գիտական ժառանգությանը։

Մեծ գիտնականի մահը չափազանց մեծ կորուստ էր հայագիտության համար։ Կարեն Մելիք-Փաշայանի՝ «Երվանդ Լալայան» (Ծննդյան 100-ամյակի առթիվ)  հոդվածում, որը տպագրվել է 1964 թ․ «Պատմաբանասիրական հանդես»-ի երրորդ համարում, կարդում ենք․ «Երկար տարիների համառ, քրտնաջան և զրկանքներով լի կյանքր քայքայել էր Ե. Լալա յանի առողջությունր, բայց նա դեռևս լի էր իր սիրած գործր շարունակելու բուռն ցանկությամբ։ Երբ սրտի ծանր հիվանդությամբ պառկած ժամանակ նրա բարեկամներից մեկր Պ. Աբելյանր հարցնում է, թե ինչպես է զգում իրեն, նա պատասխանում է․ «Եթե առողջանամ, այնքան պետք է աշխատեմ, որ նորից հիվանդանամ»։

Պրոֆեսոր Խաչիկ Սամվելյանը Ե. Լալայանի մասին գրել է. «Հիրավի, Ե. Լալայանը ծավալել է մի այնպիսի էքսպանսիվ աշխատանք, գլուխ է բերել այնպիսի հսկա գործ, որի նմանը թե՛ արտասահմանում, և թե՛ Ռուսաստանի գիտական-հետազոտական ասպարեզներում կատարել են հատուկ րնկերություններ, ինստիտուտներ՝ կազմակերպված հավաքական ուժերով, կոլեկտիվ ջանքերով, խմբական էքսպեդիցիաներով։ Այսօր Ե. Լալայանր մեզ թողել է սոսկ իր անհատական ջանքով, իր միանձնյա գործունեությամբ կատարած աշխատանքի մի ահագին ժառանգություն, որը պատիվ կբերի ամեն մի գիտական կազմակերպության կամ ինստիտուտի, եթե այն կատարված լիներ վերջինիս նույնիսկ հավաքական ուժերով»:

Back to top button