Ժամանակի վկան

Թորոս Տարոնացու գունագեղ մանրանկարչությունը․ Նաիրա Նազարյան. «Ժամանակի վկան»

Միջնադարյան նշանավոր մանրանկարիչ Թորոս Տարոնացին Գլաձորի համալսարանի մանրանկարչական դպրոցի անվանի ներկայացուցիչներից է։ Նա ապրել և ստեղծագործել է 13-14-րդ դարերում, աշակերտել է հռչակավոր ուսուցչապետ Եսայի Նչեցուն։

Թորոս Տարոնացու մանրանկարչական գունագեղ աշխարհի վերլուծությունը կատարում է Արվեստագիտության թեկնածու Նաիրա Նազարյանը։

Նաիրա Նազարյանը վերջերս է ավարտել, նաև պաշտպանել իր թեկնածուական թեզը, որը նվիրված էր հենց Թորոս Տարոնացու արվեստին։

Թորոս Տարոնացու 1307 թվականին նկարազարդված Ավետարանը պահպանվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։

Հետազոտության ընթացքում անհրաժեշտ եղավ նաև գրաբար ուսումնասիրել։

Ինչու՞ է այդքան կարևոր 1307 թվականի Ավետարանի ուսումնասիրությունը։

Այս ձեռագիրը նաև ամբողջական պատկերացում է տալիս գլաձորյան մանրանկարչական դպրոցի հարուստ ավանդույթների և ուղղությունների մասին։

Թորոս Տարոնացին՝ միաձուլելով ժամանակի տարբեր մանրանկարչական ուղղությունները, ստեղծել է նոր, ինքնատիպ արվեստ։

Մանրանկաչության մասին խոսել և չքննարկել մանրանկարչի գունապնակը, անհնար է։ Թորոս Տարոնացին գունագեղ ներկապնակ ունի։

Թորոս Տարոնացու հիշյալ ձեռագիրը հայտնի է նաև «Եսայի Նչեցու Ավետարան» անվամբ։ Իսկ թե՝ ինչու՞, պարզ է դառնում ձեռագրի հիշատակարաններն ուսումնասիրելիս։

Իհարկե, անդրադարձանք նաև Գլաձորի համալսարանի տեղորոշման հարցին։

Գլաձորի համալսարանի կրթական համակարգի մասին այս տեղեկություններով կամբողջանա նաև Թորոս Տարոնացու ստացած գիտելիքի ու հմտությունների ակունքների մասին ընդհանուր պատկերը։

Այս ուսումնասիրությունը Թորոս Տարոնացու թողած ձեռագրական հարուստ ժառանգությունն ըմբռնելու հերթական գիտական պրպտումն է, որը կօգնի հաջորդիվ կատարվող հետազոտական աշխատանքին։

Back to top button