Ժամանակի վկան

Մեսրոպ Մաշտոցի հանճարեղ ճառերը․ Մովսես Նաջարյան․ «Ժամանակի վկան»

Թեև «Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր» -ճառերի և քարոզների հայտնի ժողովածուի հեղինակի մասին տարբեր կարծիքներ են շրջանառվել խորհրդային պատմագիտության մեջ, սակայն Մովսես Նաջարյանը, նույնպես անսալով Մաշտոցի աշակերտ Կորյունի վկայությանն այն մասին, որ իր ուսուցիչն է հորինել «Ճառս յաճախագոյնս», թարգմանել է բոլոր ժամանակներում արդիական Մաշտոցի հանճարեղ քարոզների կամ ճառերի ժողովածուն։

Հաղորդման հյուրի՝ մի քանի գրքի հեղինակ, թարգմանիչ Մովսես Նաջարյանի հետ քննարկելու ենք և ունկնդիրների համար իր իսկ մեկնությամբ բացահայտնենք նրա՝ գրաբարից աշխարհաբար  թարգմանած մեծն Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր» հանճարեղ գործը։

Մովսես Նաջարյանի ընտանիքը մինչև Երևանում հաստատվելը երկար ճանապարհ է անցել։

Հայագիտությամբ զբաղվելու ուղղորդումը, վստահ է, որ Աստծո կամոք և հուշումով է կատարվել։

Մովսես Նաջարյանը «զույգերի օրենքով» պարզեց նաև այլ գաղտնիքներ, օրինակ, որ բառերը նույնպես հորինվել են զույգերով։

Այս տեսակ մեկնությունների համար հեղինակը հաճախ հանդիպում է նաև սուր քննադատությունների, որոնց պատասխանում է՝ հղում կատարելով Սբ․ Մեսրոպ Մաշտոցի գրքին։

Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր» գործը Մովսես Նաջարյանի՝ գրաբարից աշխարհաբար թարգմանությամբ լույս տեսավ Հալեպում՝ իր մեծ քեռու՝ Թորոս Թորանյանի անմիջական աջակցությամբ, ապա լրամշակված տարբերակով հրատարակվեց Երևանում 2017  թվականին։

Back to top button