Ժամանակի վկան

Միջազգային հանրությունը չնկատելու է տալիս ադրբեջանական վանդալիզմն Արցախում․ Լեռնիկ Հովհաննիսյան․ «Ժամանակի վկան»

Լեռնիկ Հովհաննիսյանը ծնվել  է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։ Հայագիտությամբ զբաղվել է դպրոցական տարիներից, երբ հաճախում էր Երևանի հայագիտական թեքումով դպրոցը, ապա՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում և ասպիրանտուրայում սովորելիս, նաև Արցախի պետական համալսարանում դասախոսական ու գիտահետազոտական աշխատանք կատարելիս։

1992 թվականի վերջին Շուշիի պաշտպանական շրջանում մասնակցել է մարտական գործողություններին։ Զբաղեցրել է մի շարք գերատեսչական բարձր պաշտոններ, իսկ 2018-2020 թթ․ եղել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարը, զբաղվել է նաև օրենսդրական գործունեությամբ՝ լինելով Արցախի Հանրապետության Աժ պատգամավոր 2015-18 թթ․։ Նրա գերդաստանը 7 զոհ է տվել Արցախյան երեք պատերազմների ընթացքում, իսկ 2023  թվականին նույնպես ենթարկվել է ցեղասպանության ու բռնագաղթի։

Այժմ Լեռնիկ Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է և դասախոսում է ԵՊՀ-ում։ Նա հաղորդման հյուրն է և ներկայացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական հետևողական վանդալիզմի, հայկական հետքը հայապատկան տարածքներից ոչնչացելու, խորհրդային ժամանակաշրջանից մինչև օրս չդադարող ցեղասպան և բռնայուրացման քաղաքականության, հայատյացության ուղղակի և անուղղակի դրսևորումները։

1990-91 թթ․ «Օղակ» պետական ահաբեկչական գործողության ժամանակ նույնպես վանդալիզմի բազմաթիվ դեպքեր են կատարվել։

Արցախի Հանրապետության հռչակումից հետո պետական մակարդակով հնարավոր եղավ իրականացնել ազատագրված հայկական տարածքներում եղած պատմամշակութային ժառանգության պահպանությունը։

Սակայն իրավիճակը միանգամից փոխվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո։

Ի՞նչ անել, ինչպե՞ս շարունակել պայքարը հանուն հայկական մշակութային ու պատմական ժառանգության պահպանման, հանուն մարդկային տարրական իրավունքների իրացման։

Back to top button