Ժամանակի վկան

Լեզվաբանությո՞ւն, թե՞ իմաստասիրություն․ Մովսես Նաջարյան․ «Ժամանակի վկան»

Հաղորդման հյուրի՝ մի քանի գրքի հեղինակ, թարգմանիչ Մովսես Նաջարյանի հետ քննարկելու ենք հեղինակի վերջին գիրքը, որը վերնագրված է «Լեզուաբանութի՞ւն, թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻԻՆ»։ Այն հրատարակվել է 2023 թվականին Երևանում։

Հեղինակը հետաքրքիր բաժանումներ է կատարել, գրքի բովանդակությունը ներկայացնելով ոչ թե մեզ ծանոթ գլուխներով, այլ՝ հոդվածներով։ Գիրքը բաղկացած է առաջաբանից, 14 հոդվածներից, որոնցից միայն մեկը՝ երկրորդ հոդվածը, բաղկացած է 3 ծավալուն գրքերից․ դրանցից յուրաքանչյուրը կոչվում է Գիրք, և իհարկե՝ վերջաբանից։ Երեք գրքերը, որոնց մասին հիշատակեցի, վերնագրված են հետևյալ կերպ․ Ա — Գիրք Արարչութեան՝ ըստ առասպելների, Բ — Գիրք՝ ԾՆՆդոց, և Գ Գիրք  — Հնագոյն պատմութեամբ մեզ հասած անուններ։

Այժմ լսենք հեղինակին։

Գրքի առաջին հոդվածն ամբողջությամբ նվիրված է գրին և դրա կարևորությանը։

Համոզված է, որ հայագիտության մեջ եղած տարակարծությունների պատճառով այս հարցում չեն հանգել միասնական կարծիքի։

Հետաքրքրվեցի, թե նախամաշտոցյան գրերի մասին ի՞նչ կարծիք ունի։

Նախամաշտոցյան գրերի մասին ուսումնասիրություններ ուներ նաև վաղամեռիկ պատմաբան Արտակ Մովսիսյանը, որի կենդաության օրոք առիթ եղել է քննարկելու Մովսես Նաջարյանի բերած փաստարկները։

Ազգ բառի ստուգաբանությունը մեզ տարավ արաչագործության ակունքներին։

Համեմատական վերլուծություններով հեղինակը փորձել է բացատրել մի շարք իրողություններ։

Իսկ ի՞նչ աղբյուրագիտական հիմքով է շարադրված գրքի բովանդակությունը։

Լայնածավալ, ավելի քան 450 էջանոց աշխատությունում հեղինակը բազմաթիվ հարցեր է քննարկում՝ հենվելով հայկական աղբյուրների, հայոց լեզվի և պատմական հավաքական հիշողության վրա։

Մովսես Նաջարյանի մեջբերած՝ հոգևորի և նյութականի հավասարակշռության և ներդաշնակության այս հետաքրքրիր պատկերով, նաև մաղթանքով ամփոփենք «Ժամանակի վկան» հաղորդաշարի հերթական հաղորդումը։

Back to top button