ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ով ում է «ատում»․ խոսքը պիտի լինի ազատ, բայց ոչ ատելության

Մեր երկրում հիմնականում ատում են․ քաղաքացիները՝ ոստիկաններին, ոստիկանները՝ քաղաքացիներին, քաղաքացիները՝ պետական գործիչներին, պետական գործիչները՝ լրագրողներին։ Այս եզրահանգումը կարելի է գալ հանրային խոսքի փոքր մոնիթորինգից հետո, ինչն էլ արել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Խոսքը պետք է լինի ազատ, բայց ոչ ատելության՝ ասում է Խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կոմիտեի ղեկավարը․

«Ցանկացած պարագայում, երբ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, նույն հռետորաբանությունը կրկնվում է, և սա իսկապես շատ մտահոգիչ է, որովհետև այդ հռետորաբանությունն է սրում իրավիճակը ու խորացնում անհանդուրժողականությունը տարբեր ճամբարների միջև։ Վտանգավոր է նրանով, որ գալիս է մի պահ, երբ խոսքից անցնում են գործի և գործադրվում են ուժային մեթոդներ առճակատման մեջ մտած ճամբարների միջև, ինչը ուղղակի կատաստրոֆիկ հետևանքների կարող է հանգեցնել»։

***

Ատելության խոսքը նկատվում է բոլոր խոսողների մոտ՝ նկատում է Մելիքյանը, առաջին հերթին նկատի ունենալով քաղաքական առաջնորդներին․

«Նույն Բագրատ Գալստանյանը սիրո խոսքերից հետո կամ դրանից առաջ լրատվամիջոցներից մեկի ղեկավարությանն անվանել է տականք, անվանել է մարդասպան և այլն։ Չի պատկերացնում, որ դա չեզոքացնում է և՛ սերը, և՛ հանդուրժողականությունը, և՛ ամեն ինչ»։

Մյուս կողմից էլ իշխանությունը՝ մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնում է լրագրող ծեծել ցանկանալու, բայց դրա իրավունքը չունենալու մասին․ «Քոչարյան Լևոնի օգնականը լրագրող է ծեծում: Գիտես ես չեմ ուզո՞ւմ լրագրող ծեծեմ: Ես դրա իրավունքը չունեմ»:

«Խորհրդարանի ղեկավարը չմտածված արտահայտություն է անում, միգուցե բացահայտում է իր ներքին մոտեցումները, ընդդիմադիր ուժերը առանց որևէ լուրջ հիմնավորման ու առանց դատապարտելու են թողնում իրենց ներկայացուցչի բռնությունը պռոիշխանական լրատվամիջոցի լրագրողի նկատմամբ ու եթե մենք էսպես շարունենք, կարող ենք կանաչ լույս վառել լուրջ քաղաքացիական ընդհարումների համար»։

***

Հետո ատելության խոսքը գործողություն է դառնում՝ հիմնականում  ոստիկանների կողմից։ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանն ասում է՝ «Freedom house» իրավապաշտպան կազմակերպության, ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հայակական ոստիկանության կոշտ գործողություններին տված համարժեք կոշտ գանահատականները հույս էին ներշնչել, որ ինչ-որ բան կուղղվի։ Սակայն հանրահավաքների ընթացքում նկատվում են այդ հույսը ոչնչացնող գործողություններ․

«Երբ շատ դեպքերում քաղաքացին ինչ-որ լեզվակռվի մեջ է մտնում ոստիկանի հետ և ոստիկանին վիրավորական արտահայտություններ է հնչեցնում, կարելի է  հասկանալ, որ քաղաքացին հնարավոր է իրավագիտակից չլինի, բայց ցավալին այն է, որ կարմիրբերետավորները սկսում են լեզվակռվի մեջ մտնել քաղաքացիների հետ»։

Լեզվակռիվը հաճախ վերածվում է բռնի գործողությունների, սա նկատելի է՝ ասում է Արա Ղարագլոզյանը, բայց մենք հիմնականում չենք նկատում ոստիկանների նկատմամբ տարածվող ատելության խոսքը, հոգեբանական, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնությունը։

«Երբ որ ճանապարհը փակ էր, երբ պարեկային ծառայողները եկան և մի կնոջ հորդորում էին, որ ճանապարհից դուրս գա, և այդ կինը երկու անգամ պարեկային ծառայողի գլխարկը վայր է գցում, իրականում դա անընդունելի է, ի վերջո պետք է հասկանանք, որ երբ բողոքում են, ասւոմ են ոստիկանը բիրտ է, երբ որ ոստիկանը փորձում է բարեկիրթ լինել, արդեն քաղաքացիներն են փորձում ոստիկանի նմկատմամբ գլխարկ նետել, ի վերջո պետք է հասկանանք, որ ոստիկանն էլ է մարդ և որևէ մեկը իրավունք չունի ոստիականի նկատմամբ նմանատիպ վերաբերմունք ունենա՝ անկախ անձի կարգավիճակից»։

***

Ոստիկականական գործողությունների թիրախում երբեմն ոչ միայն քաղաքացիներին են, այլև լրագրողները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն շարժման սկզբից մինչև այս պահն արձանագրել է լրագրողների նկատմամբ 10 ֆիզիկական բռնության դեպք, 8-ը՝ ոստիկանների, 2-ը՝ քաղաքական ուժերի համակիրների կողմից։

«Ինձ համար որևէ արդարացում չունի, երբ ասենք ոստիկանները Տավուշի մարզում կանգնեցնում են լրագրողներ տեղափոխող մեքենան, առանց որևէ բացատրության օպերատորին դուրս են հանում, գցում են գետնին, ձեռնաշղթաներ են հագցնում ու որոշ ժամանակ հետո բաց են թողնում, ինձ համար անհասկանալի է, երբ ակնհայտորեն տեսնում են, որ լրագրողը նկարահանում է իրականացնում,, խբում են ձեռքին հեռախոսը գցում և ջարդում»։

Կոմիտեի նախագահը, սակայն, հստակ տարանջատում է անում․ խոսքը ակցիայի ընթացքում լրագրող մնացած, ոչ թե ցուցարար դարձած լրագրողների մասին է։ Սա ասում է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի և լրագրող Անի Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպը նկատի ունենալով․

«Ես մի քանի այլ կոնֆլիկտ էլ կարող են մատնանշել, որտեղ լրագրողի պահվածքը որևէ աղերս չունի մասնագիտական գործունեության հետ և երբ լրագրողն ավելի շատ ցուցարար է, քան լրագող։ Չի կարելի չարաշահել լրագրողի լիազորությունները և  դա շահարկելով գործել այնպես, որ հանրության մոտ գնահատական արժանանա, որ էս չե՞ք դուք, սա եք, դրա համար չենք վստահում։ Այդպիսի վարքագծով ամեն ինչ արվում է, որ մասնագիտության վարկանիշն իջնի, վարկաբեկվում է, փաստորեն, ամբողջ մասնագիտությունը»։

Նույն դրվագում քաղաքական գործչի վարքագիծը ոչ պակաս քննադատելի է՝ ասում է Մելիքյանը։ Միևնույն ժամանակ քննարկման մասնակիցները նշում են՝ անընդունելի վարքագիծը պետք է բացառել, չմոռանալով բացառել նաև նման դեպքերում գործադրվող բռնությունը։

Back to top button