Մասնագիտություն

Գրաֆիկական դիզայն. ժամանակին զուգընթաց շարժվող մասնագիտություն. «Մասնագիտություն»

Շատերն են երազում այս մասնագիտության մասին. այն ժամանակակից է, հնչեղ, գրավիչ, անչափ պահանջված և անվերջ շարժվում է ժամանակին զուգընթաց:

Գրաֆիկական դիզայն. ոլորտ, որը շատ լայն է և բազմազան:

Գրաֆիկական դիզայն. ստեղծագործ մարդկանց մասնագիտություն, որը, խորը գիտակցելով ժամանակի թելադրանքը, շարունակում է անվերջ զարգանալ ու կատարելագործվել:

Իհարկե հմուտ և պահանջված մասնագետ դառնալու համար վառ երևակայությունը, գեղեցկության ընկալումն ու ոգեշնչվածության զգացողությունը բավարար չեն: Ճաշակ, համարձակություն, որոշակի հմտություններ և գիտելիքներ, բազմապիսի ծրագրերի տիրապետում, ինքնատիպ ստեղծագործական տարածքի ստեղծում և, որն ամենակարևորն է, պորտֆոլիո՝ սեփական բազմաբովանդակ գրաֆիկական դիզայնի աշխատանքները և դիզայներական հմտությունները ցուցադրելու համար:

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Բաղդասարյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Անի Աճառյանի հետ։

Back to top button