Մասնագիտություն

Շրջակա միջավայրի պահապանները. «Մասնագիտություն»

Երիտասարդ, բայց չափազանց անհրաժեշտ և արդիական է էկոլոգի մասնագիտությունը, քանզի տարեցտարի հասարակությունն էլ ավելի է գիտակցում շրջակա միջավայրի պաշտպանության և բնության օրենքներին համահունչ ապրելու կարևորությունը:

Բնության ճանաչումը դարեր շարունակ մարդկության գոյատևման ամենաանհրաժեշտ պայմաններից մեկն է եղել: Մարդն օգտվել է բնությունից՝ օգտագործելով բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության, սակայն էկոլոգիական հավասարակշռության համար անհրաժեշտ է, որ մարդն ապրի բնության հետ ներդաշնակության մեջ՝ խելամիտ օգտագործելով և պաշտպանելով բնության հարստությունները, իմանալով բնության օրինաչափությունները, գիտակցելով մարդու և բնության փոխազդեցության առանձնահատկությունները:

Շրջադարձային բացահայտումներով ու տպավորություններով լի է էկոլոգի մասնագիտությունը։ Մասնագետներ, որոնք ապահովում են մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը, վերլուծում էկոհամակարգի վիճակը, պարզում անհավասարակշռության պատճառները, առաջարկում  միջոցներ՝ շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը նվազեցնելու համար, անմնացորդ սիրում են բնությունը, պաշտպանում և պայքարում նրա խնդիրների լուծման համար:

Զրույց Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանման ամբիոնի դասախոս Սյուզաննա Եսոյանի հետ:

Back to top button