Մասնագիտություն

Գիտություն, որն ուսումնասիրում է կյանքը` իր բոլոր դրսևորումներով. «Մասնագիտություն»

Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին, ուսումնասիրում է կյանքի ծագումը, պատմական զարգացումը, բազմազանությունը, նրան բնորոշ ընդհանուր օրինաչափությունները, երկրի վրա ապրող կենդանի օրգանիզմներին․բույսեր, կենդանիներ, բակտերիաներ, սնկեր, վիրուսներ և, իհարկե, մարդ։ 

Անչափ բազմազան ու արագորեն զարգացող այս յուրահատուկ և բազմաթիվ ուղղություններ ներառող գիտության հայտնագործությունները մարդկանց կարող են պարգևել ավելի կենսունակ մոլորակ՝ լուծելով բազմաթիվ խնդիրներ:

Հունական ծագում ունեցող «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից է առաջացել կենսաբանություն կամ բիոլոգիա բառը:

Այս գիտությունն այնքան հին է, որքան կյանքը երկրագնդի վրա: Ի՞նչ է կյանքը, ինչպե՞ս է առաջացել ﬔր մոլորակի վրա, զարգացման ի՞նչ փուլեր է անցել, ո՞րն է հիվանդությունների առաջացման պատճառը. կենսաբանությունը գիտություն է կյանքի մասին: Յուրահատուկ գիտություն, որը սերտորեն կապված է մարդու առօրյա գործունեության հետ և բնությունը ճանաչելու հնարավորություն է ստեղծում՝ վերափոխելով, պահպանելով, հարստացնելով, այն դարձնելով ավելի գեղեցիկ և մարդու գոյատևման համար նպաստավոր:

Զրույց Երևանի պետական համալսարանի Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյանի հետ:

Back to top button