Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Զինակից ընկերս իմ ոտքերի վրա էր՝ արդեն մահացած․ Էրիկ Մկրտչյան․ «Կյանքին ասել այո՛»

Էրիկ Մկրտչյանը ծնվել է 2001 թվականին Վանաձորում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2019-ի հուլիսի 17-ին, զորակոչվել է բանակ, ծառայել Խնձորեսկում։ 44-օրյա պատերազմի օրերին կռվել է Ջրականում։ Հոկտեմբերի 16-ին անօդաչուի հարվածից բեկորային ծանր վիրավորում է ստացել ողնաշարի հատվածում։

«Վիճակն ահավոր էր, երանի չտեսնեի էդ պահերը․ զինակից ընկերս իմ ոտքերի վրա էր՝ արդեն մահացած․․․»,-հիշում է Էրիկը։

Վիրավորման հետևանքով չի քայլում, վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։ Բուժմանը զուգահեռ Էրիկն ընդգրկված է տեղի տարբեր ծրագրերում․ աշխատում է «Գեղեցկություն զինվորներից» նախագծում ու պարում Զինվորի տան պարախմբում։ Էրիկի խոսքով՝ Զինորի տանը հեշտ էր, որովհետև այստեղ մենակ չէր, շրջապատված էր իր նման տղաներով, որոնց հետ էլ աստիճանաբար կյանք վերադարձավ։

Back to top button