Հայագիտակ

Աբովյանի հավատամքն էր. գիրն ու գործը`աշխարհաբար, բայց աղոթքը` միայն գրաբար. «Հայագիտակ»

Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, որը նաև առաջին աշխարհաբար դասագրքի հեղինակն է, մտահոգված էր նաև իր սաների հոգևոր դաստիարակությամբ։ «Նախաշավիղ» առաջին աշխարհիկ դասագրքում նա զետեղել էր իր իսկ հորինած աղոթքները, որոնք գրաբարով էին։

Երեխաները արթնանալիս, քնելիս, դասից առաջ ու դրանից հետո անպայման պետք է աղոթք ասեին։ Աբովյանի անհետացման 175-րդ տարեդարձի առթիվ լույս են տեսել գրողի աղոթարանը և «Հայաստան» գրքույկը, որում ամփոփված են ս. Էջմիածնին նվիրված ձոներ և հայրենասիրական բանաստեղծություններ։

Back to top button