Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մեր բաժանման ամենաերկար ժամանակահատվածը եղել է պատերազմի 44 օրը․ Նարեկ և Էրիկ Մելքոնյաններ. «Կյանքին ասել այո՛»

Նարեկ և Էրիկ Մելքոնյանները ծնվել են 2002 թվականի փետրվարի տասին Երևանում։ Զույգ եղբայրները մանկուց միասին զբաղվել են ըմբշամարտով, Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում միասին ուդ ու դաշնամուր նվագել են սովորել, իսկ Հայոդաց տանը՝ փայտի փորագրություն։ 2020-ի հուլիսի վեցին միասին էլ զորակոչվեցին բանակ։ Ծառայել են Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում։

Նրանց չբաժանեց անգամ զինվորական հաստիքը, երկուսն էլ տանկի հրամանատար էին։ «Մեր բաժանման ամենաերկար ժամանակահատվածը եղել է պատերազմի 44 օրը։ Սկզբում շատ ծանր տարանք, բայց հրամանատարը բացատրեց, որ նույն ընտանիքից ենք և վիրավորման դեպքում հարվածը ընտանիքի համար կարող էր կրկնակի լինել»,-ասում են եղբայրները։

Բաժանումը շատ ծանր էր, բայց հենց այդ ընթացքում Նարեկը հասկացավ, որ անգամ Էրիկը կարող է իրենից հեռու լինել, բայց Աստված՝ երբեք։ Ծառայությունը գերազանց ավարտելուց հետո եղբայրների միասնական ուղին շարունակվեց արդեն Եվրոպական համալսարանում․ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի երկրորդ կուրսի ուսանողներ են։ Ուզում են ապրել այնպես, որ իրենց հրաշքով փրկված կյանքը լույս դառնա նաև մյուսների համար։

Back to top button