Ինչպե՞ս վերացնել կոյուղագծերի խցանումները։ Հայկական իրականությունում դրանք հիմնականում վերացնում են մեխանիկական, հիդրավլիկական կամ պնևմատիկական եղանակով՝ օգտագործելով կա՛մ ծանր ֆիզիկական ուժ, կա՛մ թանկարժեք մեքենաներ և սարքավորումներ:
Բայց իրականությունը հուշում է՝ միշտ չէ, որ մեքենան կարող է ջրի և օդի շիթով ապահովել խնդրի լիարժեք և արդյունավետ լուծում։ Աշխարհն առաջ է գնում և նոր լուծումներ է պահանջում՝ համեմատաբար փոքր ծախսերով և քիչ աշխատատար:
Բազմաբնակարան շենքերում կոյուղու խողովակաշարերի, խցանված հատվածների, մեխանիկական եղանակով մաքրումը շատ հաճախ պատճառ է հանդիսանում միկրոճաքերի և տարբեր վնասվածքների առաջացման համար։ Մի քանի անգամ մարքելուց հետո այդ միկրոճաքերը վեր են ածվում կոռոզիայի և քայքայման օջախներ առաջացնում, արդյունքում առաջանում են ավելի մեծ վնասվածքներ և անհրաժեշտություն է առաջանում ավելի մեծ ծախսերով դրանք վերանորոգել կամ փոխարինել նորով:
Եվ ահա հայ գիտնականները տարածաշրջանում եզակի առաջարկ են մշակել։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի ինովացիոն ծառայության պետ Հովհաննես Չիբուխչյանը պատմում է․
«Մեր ներկայացրած եղանակը ինովացիոն տարբերակ է։ Մեքենաշինության մեջ տարբեր տեխնոլոգիական գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար շատ են օգտագործվում ուլտրաձայնային տատանումները։ Դրանք կիրառվում են նաև մշակվող մեքենամասերի մակերևույթների ճշտությունը բարձրացնելու, որակի լավացման համար։ Մեր առաջարկած մեթոդի առավելությունն այն է, որ մագնիսաառաձգական կերպափոխիչների օգտագործմամբ խողովակաշարերը մաքրենք համեմատաբար քիչ ծախսումներով՝ ապահովելով մաքրման բարձր որակը և չվնասել խողովակաշարերը»։
Առավելություն կա՝ կախված պատվիարտուի ներկայարած պահանջներից հնարավոր է սարքը կիրառել նաև ջրատար խողովակաշարերի, տարբեր էներգակիրների համար նախատեսված խողովակաշարերի մաքրման համար՝ ասում է գիտնականը։
Նախ մաքրման փորձնական սարքը կստանա, կիրականացնի վիրտուալ, այնուհետև իրական փորձարկումներ։ Գիտեն, թե ինչպես պետք է արհեստական խցանումներ ստեղծեն, հետո դրանք մաքրեն, հետազոտեն, ստացված արդյունքները գնահատեն և վերլուծեն։
Հովհաննես Չիբուխչյանը նշում է, որ փորձարակական ստենդը պատրաստելուց անմիջապես հետո կիրականացնեն լաբորատոր փորձարկումներ, արդյունքնեը ամփոփելուց և գնահատելուց հետո կիրականացնեն իրական փորձարկումներ։
Մինչ լաբորատոր փորձարկումները՝ անհրաժեշտ է իրականացնել վիրտուալ փորձարկումներ, որի համար մշակվում է ծրագրային փաթեթ Գրիգոր Չիբուխչյանի կողմից․
«Իրական պայմաններում մաքրման աշխատանքների սխալանքը նվազեցնելու և մաքրման սարքի արտադրությունը իրականացնելու համար անհրաժեշտ է, վիրտուալ տիրույթում փորձարկումներ կատարել, որի արդյունքների հիման վրա կարելի է անցնել իրական փորձարկումների: Բայց դա էլ վերջնական չէ, քանի որ վիրտուալ փորձարկումները վերջնական 100 տոկոսանոց արդյունք չեն տալիս։ Երկու տիրույթները իրար հետ հստակ փոխկապակցված են։ Տարբեր մեծության և բաղադրության խցանումների ու խոչընդոտների ձևավորման և մաքրման արդյունքում կունենանք վերջնական պատկերացում: Այս պահին արդյուքները լավ են, բայց միանաշանակ չէ»։
Այն, ինչ առաջարկում են երիտասարդ գիտնականները, եզակի է Հայաստանի շուկայում, միջազգային շուկայում կա, բայց այս տեխնոլոգիան եզակի է՝ քանի որ առաջարկվող մագնիսաստրիկցիոն սարքը մշակվել է Հայաստանի ազգային պխոլիտեխնիկական համալսարանի գիտնականների կողմից՝ պրոֆեսոր Բ. Բալասանյանի գլխավորությամբ ասում է Հովհաննես Չիբուխչյանը․
«Մեր կողմից առաջարկվող սարքը աշխատելու է խողովակաշարի ներսում՝ խցանման տիրույթում, իսկ արտերկրների մասնագետների կողմից առաջարկվող տարբերակում սարքը ամրացվելու է խողովակաշարին դրսից»։
Սարքը կունենա արտաքին չափերի փոփոխման ճկունություն, որը հնարավորություն կտա այն կիրառել տարբեր տրամագծերով խողովակների խցանման ժամանակ, այն կլինի միշտ խողովակաշարի ներսում։
Հնրավարոր է նաև պատրաստել համեմատաբար փոքր չափերով մաքրման սարքը՝ մասնավորապես խմելու ջրերի կամ էներգակիրների խողովակներում, երկար ժամանակով և երկար հատվածների վրա աշխատելու համար, պատմում է երիտասարդ գիտնականը։
Ծրագիրն իրականցվում է գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի միջոցով։ Երկու տարվա համար հատկացվել է 17 մլն 400 հազար դրամ։
Ծրագիրը նաև երիտասարդ գիտաշխատողների աջակցման ծրագիր է, ուստի խումբը բաղկացած է երիտասարդներից։ Այն, ինչ առաջակում են նորույթ է, կունենա պահանջարկ, կարծում են՝ նորարարությունը արդյունավետության անհրաժեշտ ցուցիչ հաստատ կունենա։