Ժամանակակից տեխնոլոգիաները գրավում են աշխարհը։ Այդ մրցավազքում նաև նոր մետաղների անհրաժեշտությունն է դառնում առաջնային։ ՀԱՊՀ–ի քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության ամբիոնի վարիչ Հայկ Ակարմազյանն ընդգծում է՝ աշխարհում կան էկոլոգիական սահմանափակումներ, բոլոր տեխնոլոգիաների առջև դրանք դրված են։ Մասնագիտական դաշտում այն հայտնի է «կանաչ անցում» անվանմամբ։ Հիշեցնում է արևային կայանների, էլեկտրական մեքենաների մասին։ Նշում է, որ «կանաչ անցմամբ» պայմանավորված փոփոխությունները նոր մետաղների պահանջարկն են ավելացնում։
«Առանց նոր մետաղների հնարավոր չէ արտադրել մարտկոցներ, արևային վահանակներ՝ ապահովելով «կանաչ անցում» կոչվածը։ Կրիտիկական մետաղների պահանջարկը մեծանում է։ Այդ մետաղներից են լիթիումը, պղինձը, նիկելը, կոբալտը։ Մասնագետներով մենք որոշեցինք համախմբվել ու պարզել, թե Հայաստանում ինչ հետազոտություններ են կատարվել։ Խորհրդային տարիներին են կատարվել։ Մենք պարզեցինք, որ 1960–1970-ականներին են արվել։ Չի բացառվում, որ Հայաստանն իր տեղն ու դերն ունենա միջազգային շուկայում»։
Լիթիումի կորզման տեխնոլոգիաները հայ գիտնականների ուշադրության կենտրոնում են։ ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի դոցենտ Հասմիկ Քոչարյանը պատմում է՝ հանքային ջրերից տարբեր մետաղների կորզման տեխնոլոգիաներով աշխատել են։ Տեխնոլոգաիները արդյունանվետ են, աշխարհում հայտնի։ Հայաստանում էլ հնարավոր է արդյունքի հասենլ։
«Լիթիումի կիրառվող և արտադրվող ծավալների միջև խիստ անհամապատասխանություն է առաջացել։ Աշխարհում հետաքրքրոթյունը շատ մեծ է։ Իմ աշխտանքը նվիրված էր հանքային ջրերից լիթիումի կորզման տեխնոլոգիաներին, որոնք հայտնի են 1936 թվականից։ ԱՄՆ–ի աղային ջրերում են լիթիում կորզել։ Անցել է շուրջ 100 տարի, տեխնոլոգիաները կատարելագործվել են։ Լիթիումը հատկապես շատ է որոշ աղային ջրերում։ Հայաստանի հանքային ջրերում առկա է լիթիումի որոշ քանակություն։ ԻՀարկե այնքան չէ, որքան աղի ջրերում։ Հայաստանի հանքային ջրերում լիթիումի քանակությունը մոտ 9 միլիգրամ է, սա իրական քանակ է՝ լիթիում կորզելու համար»։
Մասնագիտական գրականությունում նշվում է, որ լիթիումի համաշխարհային պաշարների 80 և ավելի տոկոսը կուտակված է հենց այս ջրերում՝ասում է Հասմիկ Քոչարյանը։ Մասնագիտական դաշտում հատկապես մեծ է ուշադրությունը և հետաքրքրությունը աղի ու հանքային ջրերի կորզման տեխնոլոգիաների նկատմամբ։
Աշխարհում ամեն օր ավելանում է լիթիումի պահանջարկը, առաջարկը ավելին է, ուստի տնտեսապես շահավետ է լինելու այդ մետաղի կորզումը։ Հասմիկ Քոչարյանն ասում է, որ ավելի էժան են հանքային ջրերից կորզման տեխնոլոգիաները, դրանք նաև ավելի պարզ են:
Հանքարդյունաբերությունը ռիսկային ոլորտ է։ Կրիտիկական մետաղների կորզման հետ կապված էլ ռիսկեր կարող են լինել։ Ուստի, նախ և առաջ պետք է տնտեսական հաշվարկներ կատարել։ Մասնագետները փաստում են, որ կորզման տեխնոլոգիաները լավ մշակված են։ Դրանք աշխարհում հայտնի են ու կիրառված։ Այստեղ ռիսկեր չկան, պարզապես պետք է թարմացնել լաբորատոր ու անալիզի հետազոտական արդյունքները։ Ոլորտը նոր է աշխարհում զարգանում՝ ասում է։
Հայկ Ակարմազյանն ասում է, որ հնարավոր է երկրի ընդերքի ջերմությունը վերցնել և վերածել էլեկտարէներգիայի, ստանալ էլեկտրաէներգիա, հետո ջրերը նորից հետ են մղվում երկրի ընդերք, տաքանում են, վերև բարձրանում, ջրերից նորից ջերմություն է կորզվում։ Անգլիայում արդեն նմանատիպ նախագիծ իրականցնում են՝ փաստում է։ Մասնագետը ընդգծում է՝ հնարավոր է հանքարդյունաբերությունը զարգացնել ու միաժամանակ պահպանել շրջակա միջավայրը։
Ժամանակակից աշխարհում այդպես էլ անում են՝ ասում է ու նշում՝ ոլորտում կարևորը աշխատանքի անվտանգությունն ու առողջության պահպանումն է։ Հնարավոր է կազմակերպել կատարյալ արտադրություն, բայց որևէ մեկի անզգուշության պատճառով արձանագրվի աղետաբեր հետևանք։ Շատ դեպքերում արդյունաբերական գործունեության ընթացքում եղած կոնկրետ միջադեպ է վերցվում, ներկաայցվում է որպես հանքարդյունաբերական գործունեության հետևանք: Ոլորտը հեռանկարային է՝ արձանագրում է մասնագետն ու առառաջարկում, որ դիմորդները ոչ թե ՏՏ գնան, այլ ընտրեն ապագայի մասնագիությունները, քանի որ առանց արդյունաբերության հնարավոր չի լինելու տնտեսության զարգացումը։