Հայագիտակ

Ցարական միլիոնատիրոջ` Միքայել Արամյանցի փայլն ու դաժան ճակատագիրը․ «Հայագիտակ»

Արամյանցը ցարական Ռուսաստանի` 19-րդ դարի վերջի-20-ի սկզբի ամենահարուստ մարդկանցից էր։ Սակայն, դառնալով միլիոնատեր Բաքվի նավթահորերի շնորհիվ, նա տեղափոխվեց Թիֆլիս ու ամեն ինչ արեց այդ քաղաքը բարենորոգելու համար։

Այդ ժամանակ քաղաքի բնակչության 70%-ը հայեր էին։ Այն հայկական Թիֆլիս էր համարվում։ Պատմաբան Վահե Լոռենցն ասում է. «Ինչո՞ւ են հիշում Մանթաշովի բարեգործությունները և չգիտեն Արամյանցին։ Շատ պարզ պատճառով. Մանթաշովն օգնում էր անհատներին` Կոմիտասին, Շահումյանին, իսկ Արամյանցն անում էր քաղաքի համար»։

Փոխվեցին ժամանակները, կարգերը, և Արամյանցին այսօր Վրաստանում ոչ-ոք չի հիշում, Հայաստանում էլ հիշում են շատ քչերը։

Թերևս միայն Թիֆլիսի հնաբնակներն են նրա կառուցած հիվանդանոցը դեռ անվանում «Արամյանցի» հիվանդանոց։ Միչդեռ ժամանակին, երբ նա հիվանդանում էր ամբողջ փողոցը պատում էին ծղոտով, որպեսզի կառքերի, մեքենաների ու մարդկանց քայլերի աղմուկը չխանգարեր այդ սիրված ու հարգված մեծահարուստին։

Back to top button