ԿարևորՔաղաքական

Հայաստանը պատրաստ է համաձայնեցված սկզբունքների հիման վրա մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երևանը պատրաստ է մինչև նոյեմբեր Բաքվի հետ կնքել խաղաղության պայմանագիր՝ հայտնի սկզբունքների հիման վրա։

«Ես համաձայն եմ Իլհամ Ալիևի այն գաղափարին, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև 2024-ի նոյեմբեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև նոյեմբեր։

«Դրա համար խաղաղության պայմանագրում պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքներն արձանագրել, ու եթե ես հենց հիմա չեմ ասում, որ մյուս շաբաթ ենք ստորագրելու, նշանակում է, որ այդ համաձայնությունը դեռ չի եղել»,-նշել է վարչապետը, հույս հայտնելով, որ Ալմաթիում ԱԳ նախարարների հանդիպմանն առաջընթաց կգրանցվի։

Մայիսի 10-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Back to top button