

Մատենադարանի ասպիրանտ Գրետա Գասպարյանն իր գիտական թեզի համար ուսումնասիրում է 1610 թվականին Նոր Ջուղայում Ծաղկող Հակոբ Ջուղայեցու նկարազարդած ձեռագիրը։
«Դա բացառիկ է այն իմաստով, որ տերունական նկարները սովորաբար լինում են 12, 14, ամենաշատը 20 հատ։ Այս ձեռագրում դրանք 59-նն են։ Եվ տարբերվում են գուներանգով, չափերով, կերպարներով»,- ասում է Գրետան։






Նկատելի է եվրոպական և իրական մշակույթի ազդեցությունը։ Չէ՞ որ Նոր Ջուղան առևտրային, հետևաբար նաև մշակութային սերտ կապեր ուներ եվրոպական բազմաթիվ երկրների հետ։






Այս ձեռագրում զգալի է նաև Նոր Ջուղայի հայկական եկեղեցիների որմնանկարների ազդեցությունը, որոնք ոչնչով հետ չեն մնում Վերածննդի ժամանակաշրջանի լավագույն նկարիչների կատարած որմնանկարներից։