Երաժշտական եռանկյունի

Օհան Դուրյան՝ վերարժևորում․ «Երաժշտական եռանկյունի»

Օհան Դուրյանը, հայ հռչակավոր դիրիժոր, կոմպոզիտոր է, ում ավանդը կատարողական արվեստի ոլորտում անգնահատելի է։

Մեզ համար, առավել թանկ, քանի որ նա տարիներ ղեկավարել է պետական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Բժիշկ Վահան Վարդապետյանը, ով Օհան Դուրյանի ամենանվիրական հետևորդներից և նրա արվեստը ըստ արժանվույն գնահատողներից է, մաեստրոյի 100-ամյակի միջոցառումների գլխավոր նախաձեռնողն ու մոդերատորն է հանդիսացել։

Մեր զրույցի ընթացքում պատմում է իր և մաեստրոյի ծանոթության և ընկերության երկար տարիների պատմությունը։ «Ես երաժշտագետ չեմ բնավ, այլ մասնագիտություն ունեմ, բայց շատ վաղուց, երբ լսեցի իր կատարումներից մեկը, հրապարակեցի իմ տպավորությունները թերթերից մեկում։ Մաեստրոն կարդաց այն և ցանկացավ ծանոթանալ «այդ հմուտ երաժշտագետի» հետ։ Այդպես սկսվեց մեր ընկերության պատմությունը», — ասում է Վահան Վարդապետյանը։

Օհան Դուրյանի հայտնվելը հայաստանյան կատարողական արվեստի բնագավառում միանգամից նկատվեց՝ նրա երաժշտության գերէմոցիոնալ վերապրումը, նյութի մեջ խորանալու, յուրաքանչյուր կատարվող կոմպոզիտորի ներաշխարհը ընկալելու և նվագախմբի արտահայտչական հնարավորություններին տիրապետելու բացառիկ ունակությունները միանգամից ազդարարեցին Մեծ Արտիստի մուտքը հայրենական մշակույթ։

Back to top button