Այբ հիբրդիային կրթության 11 նախագծերից մեկի՝ քաղաքաշինությանը վերաբերող ծրագրի պատանիները Երևանի հայտնի հատվածներից մեկը՝ Ռայկոմը, ուսումնասիրել են, մշակել նախագիծ ու պատրաստվում են ներկայացնել Երևանի քաղաքապետարան:
Urban Hooligans ինստագրամյան էջում նրանք պատմում են ոչ միայն իրենց նախագծի մասին, այլև տեղարդում լուսանկարներ մեր քաղաքից, որտեղ հստակ երևում է, թե որքան ոչ մարդակենտրոն է Երևանը:
Ուզում են քաջալերել իրենց հասակակիցներին միանալ այս նախաձեռնությանը, լուսանկարներ ուղարկել, մատնանշել խնդիրները, ինչպես նաև պատասխանատու դառնալ քաղաքի հանդեպ:
Թեքահարթակների բացակայություն, լուսավորության պակաս, մայթերը գրկող անհատների կողմից կառուցված խանութներ ու տարբեր հաստատություններ. Երևանը նման վերաբերմունքի արժանի չէ ու մենք բոլորս պետք է օգնենք քաղաքին առողջանալ: