Հատուկ նախագիծ

Ամենաարվեստային արհեստի՝ խճանկարի միջոցով Սիրանուշը ստիպում է վերհանել խնդիրներ ու խոսել․ «Հատուկ նախագիծ»

Խճանկարիչ Սիրանուշ Աղաջանյանը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացնում է իր Թիթեռներ շարքը, որ երկու մասից բաղկացած աշխատանք է։ Առաջինը, որ ներառում է վեց թիթեռների խճանկարային շարք, տեղ է գտել Երևանի տարբեր վայրերում ու Ստեփանակերտում։

Այն արտացոլում է արվեստագետի հետպատերազմյան ապրումներն ու վիճակը։ Երկրորդը, որ այժմ ցուցադրվում է, ներառում է հինգ թիթեռ` մեծ, անբնական հսկա թիթեռներ, որոնցից ամեն մեկը ներկայացնում է սպառողական հասարակության մի տարր կամ կերպար։

Սիրանուշը խճանկարի միջոցով ոչ միայն խնդիր է բարձրաձայնում, այլ նաև փորձ անում հաղորդակցվել մարդու հետ, ոգեշնչել նրան, վեր հանել մարդու զգացածը, նրա մեջ եղած հակասությունն ու պոռթկումը։

Back to top button