Հատուկ նախագիծ

Հանրային տարածքը բոլորինն է․ «Հատուկ նախագիծ»

Ո ՞վ է որոշում, թե ինչպիսին պետք է լինի հանրային տարածքը և ո՞ւմ համար է այն կառուցվում: «Նախագծային խումբ 8»֊ի համահիմնադիր Դմիտրի Սմիրնովը իր գործընկերուհու հետ եկել է Հայաստան և Դիլիջանում քաղաքային զբոսայգու զարգացման համար մասնակցային նախագիծ է մշակում:

«Ուրբանիստա» մեդիա հարթակի հիմնադիրներ Գայանե Միրզոյանը և Անահիտ Մինասյանն էլ պատմում են, թե ի՞նչ է մասնակցային նախագծումը և ինչպե՞ս է այն կիրառվում Հայաստանում:

Ռուսական այս խումբը Ռուսաստանի ավելի քան 60 քաղաքներում 200 մասնակցային նախագիծ է մշակել, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր վայրում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկել են ամեն բան, հաշվի առել բնակիչների, բիզնեսի ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքները ու նոր կյանքի կոչել ամենը:

Մասնակցային նախագծումը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա ու կիրառվում է 20-րդ դարի կեսերից: Անահիտն ասում է, որ հանրային տարածքը պատկանում է բոլորին, հետևաբար առողջ քննարկումներ`ի շահ մարդու միայն մեծացնում են տարածքը մարդակենտրոն դարձնելու հավանականությունը։

Back to top button